я. люблю. искусство

Վասիլի Կանդինսկի


Ռուս նկարիչ, տեսաբան Վասիլի Կանդինսկին աբստրակտ
(վերացապաշտական) արվեստի հիմնադիրներից է:

Վասիլի Կանդինսկին 1893 թ-ին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության և իրավունքի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Կանդինսկին նկարել է 30 տարեկանից: 1896–1914 թթ-ին ապրել է Գեր­մանիայում, 1897–98 թթ-ին սովորել է Մյունխենում՝ Անտոն Աժբեի մասնավոր դպրոցում, 1900 թ-ին՝ Գե­ղարվեստի ակադեմիայում և աշակերտել գերմանացի նկարիչ Ֆրանց ֆոն Շտուկին: 1901 թ-ին Կանդինս­կին հիմնել է «Ֆալանգ» գեղարվեստական հաստատությունը, նաև դպրոց, որտեղ դասավանդել է: 1900 թ-ից մասնակցել է մոսկովյան նկարիչների խմբակցության «Բուբնովի վալետ» գեղարվեստական հաստատու­թյան ցուցահանդեսներին: Այդ շրջանի գործերում («Իմպրովիզացիա N 7», 1910 թ., «Անվերնագիր», 1910 թ., «Անորոշություն», 1917 թ., «Կոմպոզիցիա X», 1939 թ., և այլն) Կանդինսկին մշակել է գեղան­կարչության մեջ գույնի ռիթմիկ օգտագործման նորարարական սկզբունքներ, որոնք աստիճանաբար դուրս են մղել իրական կյանքի ճշմարիտ պատկերները: Նրա գեղարվեստական որոնումները հանգել են «մաքուր» գե­ղանկարչությանը, «ոգու ինքնաարտահայտմանն ու ինքնազարգացմանը»:
1911 թ-ին մի շարք էքսպրեսիոնիստ նկարիչների (Ֆրանց Մարկ, Ալեքսեյ Յավլինսկի և ուրիշներ) հետ Կանդինսկին Մյունխենում ստեղծել է «Կապույտ հեծյալ» խմբավորումը, բացել իր առաջին ցուցահանդեսը: 1914 թ-ին նկարիչը վերադարձել է Մոսկվա, ստեղծել ռեալիստական և կիսաաբստրակտ գործեր, հիմնակա­նում՝ բնանկարներ: Կանդինսկին Պետրոգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչական մշակույթի թանգարանի և Մոսկվայի գեղարվեստական մշակույթի ինստիտուտի հիմնադիրներից էր, Ռուսաստանի գե­ղարվեստական գիտությունների ակադեմիայի փոխնախագահը:
Ուշագրավ են նրա ապակենկարները («Ամազոնուհին», 1918 թ., «Ամազոնուհին լեռներում», 1919 թ., և այլն): 1921 թ-ին նկարիչը կրկին ապրել է Գերմանիայում. դասավանդել է «Բաուհաուզ» դպրոցում (1922 թ-ից՝ պրոֆեսոր), մասնակցել է ռուսական արվեստի առաջին ցուցահանդեսին: 1920-ական թվա­կաններին Կանդինսկին աբստրակտ արվեստի հանրաճանաչ նկարիչներից էր: 1933 թ-ից, երբ իշխանու­թյան գլուխ են անցել նացիոնալ-սոցիալիստները Կանդինսկին հաստատվել է Փարիզում: Վերջին շրջանի լավագույն աշխատանքներից են՝ «Կոմպոզիցիա IX» (1936 թ.), «Երկնակապույտ» (1940 թ.), «Տարբեր եղելություններ» (1941 թ.), «Վերջին աքվարելը» (1944 թ.) և այլն:
Կանդինսկին գրել է բազմաթիվ աշխատություններ և տեսական հոդվածներ:Կանդինսկու առաջին մտադրությունը երաժիշտ դառնալն էր։ Բայց 20 տարեկանում ընդունվում է Մոսկվայի համալսարան` ուսանելու իրավունք և տնտեսագիտություն։ Այդ ընթացքում առաջին անգամ շփվում է հին ռուսկան արվեստի հետ։

1895-ին, քսանինը տարեկանում Կանդինսկին առաին անգամ տեսնում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների մի ցուցահանդես, որն էլ վճռորոշ է լինում նրա կյանքում։ Նա թաղնում է իրավաբանի մասնագիտությունը և մեկնում է Մյունխեն, նկարչություն ուսանելու։ Մյունխենի ակադեմիայում Կանդինսկի աշակերում է Ֆրանց Ֆոն Շտուկին։

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s