я. люблю. искусство

Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ


Այսօր` սեպտեմբերի 10-ին, Գաֆէսճեանի արվեստի կենտրոնում բացվեց 20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ, օպ-արտ ուղղության հիմնադիր և նախահայր Վիկտոր Վազարելիի «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը:
Ինչպես այսօր լրագրողներին ներկայացրեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը`ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ արվեստի կենտրոնի հիմնադիր` Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ընտրանի հավաքածուից: Ընդհանուր առմամբ` արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Վիկտոր Վազարելիի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններին պատկանող 44 աշխատանքներին:
«Պարզ երկրաչափական ձևերի և գույների համադրմամբ Վիկտոր Վազարելին կերտեց «գեղարվեստի հիմնատարրերից» բաղկացած իր այբուբենը, որը նույնպես ներկայացված է ցուցահանդեսում», – ասաց Վահագն Մարաբյանը:
Բացի այդ, Վահագն Մարաբյանը նշեց, որ «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում այսօր կմեկնարկի նաև «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» և «Տպագրական արվեստի ներածություն» կրթական ծրագրերը: Նրանց համար որպես օժանդակող ցուցադրություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ստեղծագործական սրահում» ներկայացված է նաև Վիկտոր Վազարելիի «Յոհան Սեբաստյան Բախ» պորտֆոլիոն:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տարվա վերջ: 
«Յուրաքանչյուր ձև գույնի հիմք է, յուրաքանչյուր գույն` ձևի հակտանիշ». Վիկտոր Վազարելի

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s