я. люблю. искусство

Օգյուստ Ռոդեն


Երեկ սկսեցի կարդալ մի գիրք,սկզբից թվաց հետաքրքիր, մինչ այս պահը տպավորությունը չի փոխվել դեռ: Գիրքը Ռոդենի կենսագրության մասին է. ”Սկսեմ նկարիչներից, հետո կոմպոզիտորներ, ու այդպես կուսումնասիրեմ հայտնի ու հանրաճանաչ մարդկանց կյանքն ու վարքը”- մտածում եմ ես:

 

Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ծնվել է Փարիզում: 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից նա թողնում է եկեղեցին և սկսում է նորից զբաղվել քանդակագործությամբ: 1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի /Կոտրված քթով մարդը/ ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում /երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է/ սովորելու, նա` որպես օգնական աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ:
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ, Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց ազդեցության տակ Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում, նա հայտնի էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է նա ուներ իր արվեստանոցը:
Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:

1880թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է «Դժողքի դուռը» քանդակային կոմպոզիցիայի վրա` ոգեշնչվելով Դանթեի «Աստվածային կատակերգություն», անտիկ դիցաբանության և այլ թեմաներով, սիմվոլիկ կերպով մարմնավորում է մարդկային կրքերի աշխարհը: Այդ կոմպոզիցիային բնորոշ թեմաները Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր:

__

 Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում:

 

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s