художественная. литература. · я. люблю. искусство

Մարկոս Տուլիոս Ցիցերոնը


Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ:
Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր:
 Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները;
Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը:
Փիլիսոփայի ողջ կյանքը մահվանը պատրաստվելն է:

Չկա մի մեծագույն անհեթեթություն, որն ասած չլինի որևէ փիլիսոփա: Բայց ոչ թե փիլիսոփաները, այլ ճարպիկ խաբեբաներն են պնդում, թե մարդը երջանիկ է, երբ կարող է ապրել իր ցանկություններին համապատասխան:

Սա կեղծիք է: Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Նվազ ցավալի է չստանալ այն, ինչ ցանկանում ես, քան հասնել այն բանին, ինչը հանցավոր է ցանկանալ:

Բավական չէ իմաստություն ունենալ, հարկավոր է նաև կարողանալ օգտվել դրանից: Իմաստուն մարդկանց արարքները թելադրված են խելքով, ավելի քիչ խելամիտներինը` փորձով, ամենատգետներինը` անհրաժեշտությամբՙ կենդանիներինը` բնությամբ:

Սխալվել կարող է ամեն ոք, իսկ իր սխալի վրա համառել` միայն անխելքը: Հիմարությունը, նույնիսկ հասնելով այն բանին, ինչին ծարավի է, երբեք գոհ չի լինում:

Տգիտությունը խելքի գիշերն է` անլուսին և անաստղ գիշերը: Մենք իրոք ազատ ենք, եթե պահպանել ենք ինքնուրույն մտածելու ընդունակությունը, երբ անհրաժեշտությունը մեզ չի ստիպել պաշտպանել պարտադրված և, որոշ իմաստով, մեզ կարգադրված կարծիքները:

Մարդը որքան խելացի ու հմուտ է, այնքան ավելի ատելի է դառնում, երբ կորցնում է ազնվության իր համբավը: Նա հաճախ ինքն է իր ոխերիմ թշնամին:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s