художественная. литература.

Նվիրված է Բայրոնին………


Վերջին բառ. դու ստիպված ես լսելու ինձ: Պատասխան չեմ սպասում, պետք էլ չի, բայց ինձ լսել պարտավոր ես: Հենց նոր հրաժեշտ տվեցի Ավգուստային` միակ անձը, որին դու դեռ թողել ես ինձ և որին դեռ կարող եմ հրաժեշտ տալ: Ուր էլ գնամ (իսկ ես հեռու եմ գնում), մեզ չի կարելի հանդիպել ոչ այս, ոչ էլ այն աշխարհում: Նայիր դրան որպես քավության: Ինչ էլ պատահի ինձ, եղիր բարի Ավգուստայի նկատմամբ, եթե նա էլ չլինի` նրա երեխաների: Դու գիտես, որ ես կտակ եմ արել Ավգուստայի երեխաների օգտին, քանի որ մեր երեխաների օգտին ավելի վաղ ու ավելի լավ դա արվեց: Դա չպիտի քեզ վիրավորի, այն ժամանակ մենք դեռ չէինք կռվում, մեր որոշման համաձայն դա չի ազդի քո կյանքի վրա: Ուրեմն եղիր Ավգուստայի նկատմամբ գթասիրտ, քանզի նա երբեք վատ չի վերաբերվել քեզ: Հասկացիր, եթե քեզ համար շահավետ է զրկվել ամուսնուց, նրա համար ծանր է նույնիսկ գիտակցել, որ մեր միջև ծովեր կան ու բաժանում են մեզ օտար ափեր: Գուցե և հիշես, թե ժամանակին ինչ ես խոստացել ինձ: Ստիպված եմ կրկնել, քանզի խոր ատելությունը թուլացնում է հիշողությունը: Քո խոստումը մի համարիր անկարևոր, քանի որ դա ուխտ էր:
…Մատանու քարն այնքան թանկարժեք չէ, բայց նրանում թաքցրել են թագավորի մազերը, որն իմ նախահայրն էր, ես կուզեի, որ մատանին պահվեր տիկին Բայրոնի համար:Քեզ նվիրված ԲԱՅՐՈՆ>:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s