Նապոլեոն Բոնապարտ
Նապոլեոնի դիվանագետներից մեկին՝ ոմն Բենեդետտիին, վայելչակազմ անվանել չէր կարելի: Կայսրը մի առիթով նկատեց.
– Ձեր դեմքը նման է ցուլի դնչի:
Դրան հետևեց պատասխանը.
– Իսկ ինձ միշտ թվացել է, որ իմ և Ձեր դեմքերը իրար նման են, Ձերդ գերազանցություն:
Նապոլեոն Բոնապարտը և մարշալ Դավուն
Նապոլեոնի մարշալներից Դավուն գրավված տարածքներում չափազանց շատ էր թալանով ու բռնազավթումներով զբաղվում: Դրա մասին իհարկե հասցրին կայսրին, և մի առիթով նա նկատեց.
– Դավու, դուք աշխարհի ամենամեծ կողոպտիչն եք:
– Ձեզնից հետո, Ձերդ գերազանցություն,- պատասխանեց մարշալը:
Նապոլեոնը այդ հանդգնությունը ականջի հետև գցեց: Անհրաժեշտ մարդկանց նա շատ բան էր ներում և շատ բան թույլ տալիս:
Մի անգամ Նապոլեոնը պահակակետերը ստուգելու ժամանակ հայտնաբերում է մի ժամապահի, ով դիրքում քնել էր: Կանոնադրությամբ և ռազմական դրության օրենքներով ժամապահը պետք է կանգներ դատարանի առջև, որից հետո գնդակահարվեր, քանի որ խղճմտանք չկա այն զինվորի հանդեպ, ով անամոթաբար քնելով դիրքում, դրանով իսկ իր ընկերների կյանքը վտանգի տակ է դնում: Ինչպե՞ս վարվեց Նապոլեոնը: Հրամայեց իսկույն ձերբակալե՞լ, տեղում դատ ու դատաստա՞ն տեսավ…
Նա ընդունեց անսպասելի որոշում. բարձրացնելով քնած ժամապահի գետնին ընկած հրացանը, այն գցեց ուսին և զբաղեցրեց հոգնած զինվորի կողմից թողնված դիրքը: Որոշ ժամանակ անց հերթափոխի համար ներկայացած սերժանտը տեսավ, որ ժամապահը քնած է, իսկ կայսրը աչալուրջ կանգնած դիրքում:
Նապոլեոնը որպես իմաստուն առաջնորդ հասկանում էր, որ «փոքրիկ կապրալի» մասին պատմությունը, ով կանգնել է ժամապահի կողմից թողնված դիրքում՝ փոխանակ վերջինիս գնդակահարելու համար պատժիչ ջոկատ կանչելու, մի քանի ժամից կայծակնային արագությամբ կտարածվի զորքով, իսկ մինչև հաջորդ առավոտ՝ ողջ Ֆրանսիայով: Միթե՞ զինվորը կվարանի իր կյանքը վտանգի տակ դնել՝ այդպիսի հրամանատարի հետ մարտի գնալուց, և միթե շարքային ֆրանսիացին կվարանի ապրել մի երկրում, որին նման առաջնորդ է ղեկավարում:
Դուք կասեք հիմարությու՞ն է: Հիմարություն է դա, թե չէ, բայց դա գործում է: Շատ դեպքերում մեծահոգությունը վճռում է գործի հաջող ելքը և խելացի ղեկավարը պետք է դա մշտապես հաշվի առնի՝ նախքան ամեն մի զանցանքի համար «գնդակահարել» հրաման տալը:
One thought on “Նապոլեոն Բոնապարտ(Հետաքրքրաշարժ փաստեր)”