художественная. литература.

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե


Ինչ չեմ հասկանում, նրան չեմ տիրապետում:
Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել: Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել:
Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է:
Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի:
Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես:Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել:
Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել:
Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է:
Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս:
Նա իրավունք ունի կյանքի, ով ամեն օր այն կյանքով կնվաճի:
Փորձիր պարտքդ կատարել և դու կիմանաս թե ինչի՞ ես ընդունակ:
Հավատա կյանքին: Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ
Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է:
Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը:
Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա:
Գեղանկարչությունն արվեստներից ամենամատչելին ու պատշաճն է:
Ինչ չի գրավում՝ մեռած է:
Կարգ ու կանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է:

 

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s