Мода/ F A S H I O N

Gabrielle Bonheur Chanel կամ Կոկո Շանել


Գաբրիել Բոնյոր Շանել ֆրանսիացի առաջատար մոդելյեր էր։ Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։

Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականին Սոմյորում։ 18 տարեկանից աշխատում է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում է կաբարեում։ Քանի որ նրա սիրածն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»։ Շանելը կապվում է սկզբում Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդդյունաբերող Արտուր Կապելի հետ։ Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» (Cambon) փողոց, որտեղ է մինչ այսօր։

Ինչպես հասկացանք,նա սկզբից զբաղվել է միայն գլխարկների ստեղծմամբ,որի շնորհիվ էլ հետագայում ձեռք բերեց ահռելի ճանաչում: 12 տարեկան էր, երբ մորը կորցնելով՝ հայտնվեց մանկատանը. հայրը որոշել էր կյանքը նորից դասավորել։ Մոր բարեկամների շնորհիվ նա երկար չմնաց այնտեղ։ Արդեն 18 տարեկանում գտավ իր առաջին աշխատանքը. հագուստի խանութում վաճառողուհի էր աշխատում, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Նա այնքան էլ լավ չէր երգում, բայց կարողանում էր իր հմայքով ու գեղեցկությամբ գրավել մարդկանց։

 

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s