художественная. литература.

Ռեյ Բրեդբերի


 

Ռեյ Բրեդբերի ”Մահն ու աղջիկը”…………..

“Վերնագիրը կարդալուց և գրողի կյանքը ուսումնասիրելուց հետո,ցանկություն առաջացավ ընթերցել առաջինը նրա այս գործը: Սկսվեց այսպես.

 Հեռու հեռվում,անտառներից ու լեռներից այն կողմ,ապրում էր մի պառավ:Իննսուն տարի ապրում էր փակված ու չէր բացում դուռը ոչ քամու,ոչ անձրևի,ոչ գող ճնճղուկների և ոչ էլ բոկոտն տղաների առաջ: Հենց որ ինչ-որ մեկը դիպչում էր փակ պատուհանների փեղկերին,նա իսկույն գոռում էր.

-Հեռացի’ր այստեղից,ՄԱ’Հ:

-Ես մահը չեմ,-ասում էին նրան:

-Մահ,ես ճանաչում եմ քեզ,դու այսօր զուգվել ես աղջկա պես:Բայց քո պեպենների տակ ես տեսնում եմ ոսկորներդ:

Խոսում էին,որ պառավը պիտի հավերժ ապրի:Իսկապես,Մահն ինչպես պիտի մտներ նրա տուն:Այնտեղ եղած հին մանրէներն արդեն ձեռ էին քաշել Պառավից ու գնացել էին հանգստի……………. “

Սա մի հատված էր պատմվածքից: 

Վերջում այնուամենայնիվ ՄԱՀը տանում է Պառավին խաբեությամբ ու տղայի կերպարանք ստացած:Կարծում եմ իմաստն այն է,որ ծերերը ավելի շատ են վախենում ՄԱՀից,քան դեռատիները,որոնք ավելի շատ են մտածում դրա մասին:Միևնույնն է,փակված մնաս ավերակի նման տանդ մեջ 10 տարի,20 տարի,Մահը կգա անսպասելի ու կտանի քեզ:Ծերությունը մի առավելություն ունի . այնտեղ ընկնող մարդիկ ձեռք են բերում ֆանտազիա ու ապրում,գոյատևում են դրա մեջ: Ու  ինչան շատ ես խուսափում այդ “ՄԱՀ” կոչվածից ,նա ավելի անհամբեր է սպասում քեզ հետ հանդիպմանը:

Եկեք պարզապես ապրենք մեզ տրված ամեն օրը լիարժեք,ու մտածենք-չմտածենք դրա մասին նա միևնույնն է հրավիրված է մեր տուն:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s