мысли. обо. всем/ T H O U G H T S

Ծակ անձրև…… (ֆանտաստիկ)


 

Սկսվեց այն հորդառատ ու անտեսված անձրևը ,որին ես սպասում էին շատ երկար ժամանակ:Դուք`երկուսդ,նայում էիք ինձ,խուճապից սփրթնած հայացքիս ու աչքերիս մթությանը:Երկրի վրա կախված էր սիրահարված կաթիլների ոհմակը:Նրանք փախչում էին հեռվից եկող վտանգից,օգնություն խնդրում ինձանից,իսկ ես մեկնում էի նրանց հարվածներից ու ցավից անօգնական դարձած իմ հնամաշ ձեռքը:Ոհմակը փախչում էր ինձ մոտ,կաթիլները հպվում են ձեռքիս ու իմ մեջ տարածում իրենց արյունը:Նրանք ուրախությամբ ու հանգստությամբ հպվում են հողին,որի վրա ապրում են միայն երկու մոլորված ու սոված գայլեր:Դուք կյանքից շեղված ու մի սաստկալի աշխարում սնված շներ եք,անօգնական շներ,որոնք միմյանց չեն կարող օգնել,այլ օգնություն են խնդրում առաջվա խավար կատուներից:Դուք նույն խաղից,բայց տարբեր կաթով սնված փուչ “փիլիսոփայական” խոսքերի հեղինակ ու զոհ եք:Ձեզանից մեկը քայլում է `հիշելով,որ կա կործանված ու պարտված խաղ,որ նա այլևս առաջվանը չէ,նա շեղվել է  իր ուղղուց:Իսկ մյուսը` իր մեծամտության պատճառով, սոված թափառում է մոլախոտերի մեջ և ապրում է միայն ապագայի հետ կապված փակ հույսերով:

Դուք անապատի ավազի տակ թաքնված ջրհեղեղ եք,այնքան անգութ ու վեհ,այնքան տարբեր ու միառժամանակ մոտ և նման,որ չեք խղճա ոչ ոքի:Դուք………………………………….դուք ուղղակի անձրևի կաթլիներ եք,այն միլարդավորների միջից երկուսն եք,որ կաթացին իմ ձեռքին,երբ դուրս էի նայում պատուհանից:Այն կաթիլներն եք,որ ոչնչով տարբեր չեք ինձ վրա չկաթացածներից….ու էլի թաղվեցիք հողի մեջ……… 

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s