мысли. обо. всем/ T H O U G H T S

Նա ու նա.Անհասանելիություն ու կյանք


 Եվ վերջապես,եկավ այդ օրը,երբ ամեն ինչ խառնվեց իրար,ես չկարողացա բաժանել իրարից անգամ ամենատարրական բաներն ու կարծես նետվեցի անհասանելի մի տեղ,ուր չկա առօրյա մեքենանների անդուր ձայները,ամեն երեկո չկա այն անտանելի հրավառությունների ճիչերը,որոնց ես ատում էի ու ատում եմ հիմա նույնպես:Նա իմ հարազատն էր,հա,նա..իմ հարազատն էր,դեռևս ես միայն նա ունեի,բայց զուգահեռ դրան ես զգում էի իմ ընտանիքի ուժն ու վստահությունը մաշկիս վրա…

Մի օր Ռաննին երկար նայում էր ինձ,երկար,շաաատ,արդեն տանջում էր իր հայացքով:Վերջապես խոսեց.

-Չէ,դու խենթ ես,ես վախենում եմ քեզ միայնակ թողնել այստեղ`քո սենյակում,միթե գժվել ես:

Ես ժպտացի` չնայած զգացի անտանելի ցավ.նա ինձ երբեք չի հասկանա,իսկ ես հուսով էի,որ մի օր կգա,կգրկի ինձ ու ”ազատ եմ քեզ արձակում” կասի….ախր նա ուրիշ է,նրան երևի օրերից մի օր այնպես են սահմանափակել,որ այլևս չի կարողանում դուրս գալ չգծված սահմաններից,որից այն կողմում եմ ես:

Ես էլի ժպտում էի,հաաա,ես հասկացա,թե ինձ ինչու է խենթ համարում:Ախ Ռաննի,ախ~~:Մի օր արթնացա նայեցի Ռաննիին,համբուրեցի,ու ասացի.

-Ուզում եմ ծխել  ”սովորել”:

Մի օր չէր,դա այն օրն էր,որի հաջորդ օրը նա ինձ հետ երկար չխոսեց,երևի վախենում էր ինձնից,հետո ինձ խենթ համարեց:Ահ,նոր հիշեցի մեր խոսակցությունը կամ էլ նրա մենախոսությունը,չեմ էլ հիշում:Երևի ես էլ մի բան ասած կլինեմ,կամ էլ միայն մտածել եմ,չգիտեմ.

-Դու քեզ կկործանես,ինչու…անհասանելի ես.ուր ես,քեզ եմ նայում,բայց քո հայացքն ասում է` ես այստեղ չեմ,մի խոսիր ինձ հետ,ես վաղուց այստեղ չեմ….Հեեեյ,ես խոսում ու համարձակվում եմ ասել,դու խելագար ես…

Ու այսպես մինչև ժամը 7-ը կամ 8-ը,մոտավորապես…….Աաա,դուք չգիտեք ` Ռաննին ով է,պատմեմ,բայց ներեցեք ինձ,կարճ պիտի կապեմ,տվյալ պահին այդքան էլ բան չեմ հիշում:

Ռաննիին շատ էի սիրում,նա իմ կեսն էր,իմ քույրն էր..ու դեռևս ես միայն նրան էի սիրում:Գեղեցիկ աղջնակ էր,ինձանից երևի մոտ 2-3 տարի էր շուտ ծնվել,այսինքն մեծ էր:Իրավունք ուներ վրաս գոռալ,որը ի դեպ շատ հաճախ չէր լինում:Սովորաբար նա ափերից դուրս էր գալիս,երբ ես գիշերը ուշ էի վերադառնում,շատ հաճախ հարբած,անգիտակից նույնպես:Այ այդ օրերի մյուս առավոտներին  Ռաննին ուղղակի կատաղած իր աչքերով ինձ սպանում էր:Սիրում եմ նրա ջղայն հայացքը….
                                                            Կշարունակեմ……………

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s