мысли. обо. всем/ T H O U G H T S

Նա և նա.Սկիզբը.


  Ես Ռաննիից երազկոտ ու նպակներով լեցուն էի,ավելի կառչած էի ներկայից ու ապագայից,քան նրա նման անընդհատ հիշում էր ու սխալներ փնտրում անցյալում:Երևի դրա համար մենք այնքան էլ իրարի չէինք հասկանում,բայց դա չէր խանգարում մեզ դժվար պահերին ` առանց որևէ բառի հասկանալ ու զգալ իրար:

Հաաա,գիտեմ,նա մինչև հիմա վախենում է ինձնից:

-Ռանն,ես քո քույրն եմ,այն էլ փոքր,ես ապրում եմ..իսկ դու?

Երևի միշտ ինձ տեսնելիս,նա իմ այս խոսքերն է հիշում ու էլի չի հասկանում:Մոռացել էի:Լավ,սկսեմ ամեն-ամեն ինչ սկզբից,որ հասկանաք ու հարցեր չմնան  մութ ու անհասկանալի:  Այն օրից,երբ իմ մտքով անցավ այն միտքը,որ իմ ու քրոջս կյանքն ավելի հետաքրքիր ու ազատ կլինի,երբ մենք հեռանանք տանից,ապրենք միայն երկուսով,լինեն ինքներս մեզ համար,դե լինենք արդեն ազատ`չկախված ծնողներից….այդ օրից դեռ չեմ հիշում,թե ինչպիսին էի առաջ

Իմ ծնողները լավ մարդիկ են,բարի…:Հայրս հարուստ է,հոգով` նույնպես..ու հենց այդ ինձ ստիպեց ապրել միայնակ,առանձին նրանցից:Ես ու հայրս միշտ իրար չենք հասկանում:Հիմա էլ,երբ զանգահարում է,միշտ ինչ-որ բան ես սխալ կամ շատ եմ ասում:Ռաննիի հետ նա միշտ զիջող էր դառնում,սիրալիր..չէ’,ես չեմ նախանձում,հակառակը,դրա շնորհիվ ես ազատ եմ ինձ զգում..Մի խոսքով,իսկ մայրս,ես հիանում եմ նրա ամեն ինչով ամեն րոպե..չնայած կարոտել եմ նրան…Այսօր առավոտյան եմ վերջին անգամ խոսել հետը,պատմում էր,թե ինչպիսի ինտերիեր է ստացել մեր այն գեղեցիկ տնից,ամեն ինչ փոխվել է` ասում է…վաաա,շատ ակտիվ է,նման եմ երևի նրան………

Ահ,մեր տարիքը..Ռաննին 21 տարեկան է,ես` 19…

Հայրս դեմ էր,որ մենք առանձին ապրենք,համենայն դեպս,երբ ես էյ այդ մասին խոսում ,նա զայրանում էր:Միայն Ռաննին կարող էր մի բան անել,իսկ նա չէր ուզում ապրել հեռու..Ախ,մինչև համոզելս ես նույնպես հաստատակամ չէի,բայց ուզում էի միայնակ հասնել ինչ որ բանի,աշխատել,հետո ծախսել կրկնակի,լինել անհոգ:Իսկ դրանից առաջ ամեն ինչ հայրս էր անում…
Ես հասա իմ ուզածին  մեծ ճիգերի շնորհիվ…Ծննդյանս օրն էր.ապրիլն էր:Հայրս ներս մտավ երեկոյան մոտ 9-ին,ես տանը չէի ու չեմ հիշում հիմա,թե որտեղ էի,բայց քույրս պատմում է..Պապան եկավ,ու ասաց ` ուզում է անակնկալ անել,մեզ համար տուն էր գնել,գեղեցիկ..նա համաձայնել էր:

Ծննդյանս խնջույքից մի քիչ արբած տուն եկա..բոլորը ինձ էին նայում յուրահատում հայացքներով,կարծես ուր որ է մի վատ լուր են ասելու,ու ես էլ խմած,..մի խոսքով.

-Մամ,ինչ-որ բան այն չէ:Կներեք,մի քիչ ուշ եմ եկել,դե…ընկերներ..,-չէի կարողանում խոսել,գլուխս պտտվում էր,ամեն ինչ խմել էի,ուրախացել,ու ահավոր հոգնած էի,-շնորհակալություն ինձ սիրելու համար:

Բոլորը սկսեցին ծիծաղել,հայրս հայտնեց իր լուրն ու ես………ուշագնաց եղա:

-Խենթ է էէ,եթե այսպիսին չլինեիր,քեզ չէի սիրի,-հիշում եմ` կատակեց մայրս:
 

Ապրիլի 12-ին մենք ճանապարհ ընկանք դեպի մեր նոր տունը,չնայած ես անգամ չէի էլ ուզում` հայրս աներ դա,այդ մեծ տունն ինչներիս էր պետք..Ախ,հայրիկ,հայրիկ,,նա մինչև հիմա էլ ինձ չի ճանաչում………

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s