мысли. обо. всем/ T H O U G H T S

Աշունը երբեք էլ միայնակ չի գալիս………….♥


Միթե երբևէ մի մարդ հաշվել է իր կյանքի ընթացքում տեսած աշունները:Ամեն մի աշունն ունի իր գույններն ու սովորաբար միայնակ չի գալիս:

”Այսօր սեպտեմբերի 17-ն է”` ձեռքը վերցնելով օրագիրը,Լիզան սկսեց գրել:Սիրում էր գրել,գուցե հավատում էր`գրված երազանքները կարող են մի օր իրականանալ,կամ միգուցե պարզապես սեր ուներ գրելու հանդեպ:Գրում էր ամենայն մանրամասնությամբ ու եթե ինչ-որ մեկին բախտ վիճակվեր կարդալ այն,ապա կիմանար Լիզայի կյանքի ամեն մի անկյունն ` իր հուզական ու զգացմունքային աշխարհներով հանդերձ:Չգիտեմ,թե ինչն էր այսօր զբաղեցրել նրա միտքը,բայց երևում էր հայացքից` գրում էր կարևոր ինչ-որ բան,կամ գուցե նշանակալից դեպք էր հիշել,կամ էլ էլի երազանքների շարքին էր ավելացնում ևս մի նպատակ:))

 

Ես հիշում եմ,երբ մի անգամ նա երկար լուռ մնալուց հետո ասաց` ”Անկեղծ ասած` ես ատում եմ աշունը”: Չնայած նրա,որ ես նույնպես առանձնահատուկ վերաբերմունք չունեմ աշնան 3 ամիսների նկատմամբ,ես զարմացա նրա ատելությունից:”Աշունը երբեք միայնակ չի գալիս,միշտ իր հետ բերում է ինչ-որ բան,հաճախ ամեն ինչ է բերում կամ տանում”:

Այսօր հիշեցի նրա այս խոսքերն ու ընդանրապես հիշեցի նրան.ցանկացա մեջբերել նրա կարծիքը:Ճիշտ է,աշնան քամին ու նրա սուլոցներն իրենց հետ մարդկանց կյանք նոր բան են բերում,շատերի կյանքն էլ փոթորկով քանդում,շատերինն էլ` վերածնում :Այս աշունն իրենով չի տարբերվի անցածներից:Միայն թե մարդիկ աշնան հետ միասին դառնում են ավելի մռայլ ու տխուր,հույսի ու լույսի նշույլները հազիվ են երևում նրանց դեմքին…

Աշունը երբեք էլ տխրություն չի բերել…Նա ընդունակ է տալ ամեն ինչ.մարդկանց տալ սեր,երջանկություն,պայծառություն..նա ընդունակ է դրան: ♥♥

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s