мысли. обо. всем/ T H O U G H T S

Հարազատ անձրև….♥


  Կրկին նույն անձրևն է..նույն փափուկ քամին,նույն սպիտակ ցուրտն ու սառը-դուրեկան օդը:Նույն սերն իմ ներսում ու նույն այն պատուհանը,որից համարյա միշտ  հետևում եմ անձրևին`նրա շարժմանը,թեթև խաղին……

Ու երբ փափուկ քամին դեպի իմ կողմ է քշում կաթիլները,դեմքիս զգում եմ հովության ու սառնության հաճույքը…աչքերս փակում եմ…վայելում …զգում …..և ակամա սիրտս այդ երջանիկ րոպեից սովորականից ավելի արագ է սկսում բաբախել:Անձրևն ամեն անգամ ինձ քեզ մոտ է բերում,իսկ դեմքս շոյող սառնությունը հալվում է ներսիս ջերմությունից,ներսիս տաքությունից…ու կրկին ուզում եմ քեզ հետ լինել..Գիտեմ`դու էլ,ես էլ…անձրևն էլ մերն է !♥

Ոչինչ գոյություն չունի,երբ անձրևի ժամանակ դու ձեռքերս տաքացնում ես քո գոլ արտաշնչով,երբ գրկում ես ուժգին,որ ”խեղդվեմ” գրկիդ ջերմությունից,երբ մրսում ենք միասին(բայց դու ինձնից շատ)..այդ ժամանակ ինչ ոչինչ ու ոչ ոք պետք չէ……..Երբ խելագարների նման դատարկ փողոցներն ենք չափչփում` ջրափոսերը հաշվելով` քայլում ենք մինչև մյուս մայրուղի,երբ ամպրոպից ես միշտ սարսռում եմ,իսկ դու կատակով ծաղրում ես ինձ…երբ պարզապես տեղացող անձրևը մեզ անչափ երջանկություն է տալիս….երբ ժպտում եմ,դու երկար հայացք ես գցում աչքերիս,ու ես հասկանում եմ,որ սա հենց այն րոպեն ու վայրն է,որտեղ որ ես պետք է լինեի,հասկանում եմ,որ………. հակիրճ ասած` ”Դու իմն ես” :)

tumblr_m3i9e1BxZk1qg14pco1_500_large

Սիրում եմ հայացքդ թաց` պատված կաթիլներով..սիրում եմ,երբ լռում ենք,լսում անձրևի տարաբնույթ ձայներն ու լռության մեջ իրար շատ բան ասում…..սիրում եմ,երբ անձրև է ու դու կողքիս ես,ես քո գրկում եմ,դու իմն ես,երբ անձրև է ……….Պարտադիր չէ ասենք,խոսենք,անձրևը մեր փոխարեն ասում է կարևոր խոսքերը…….

Սիրում եմ,երբ խոստովանում ես,որ ես քո թուլությունն եմ,երբ չես ափսոսում ոչ մի փառահեղ ու հաճելի խոսք`ինձ կրկին գերելու ու նվաճելու համար:Սիրում եմ,երբ քո վերնաշապիկի բույրն ինձ է կպչում,երբ այն հագնում եմ` անձրևից ու սառը-դուրեկան քամուց չմռսելու համար…Սիրում եմ,երբ կարող եմ խոսել քեզ հետ,երբ դու իրոք ըմռնում ես ինձ,երբ դու ինձ շատ ավելի լավ ես ճանաչում,քան ես ինքս………..

Իսկ հիմա անձրևը կամաց-կամաց կտրվում է,իսկ փափուկ քամին փոքր-ինչ սաստկանում…ես անգամ քո վերնաշապիկով սառչում եմ,բայց միևնույն է հաճելի է բույրը,իսկ դու մրսում ես,ուղակի չես ասում…..(սիրում եմ անգամ,երբ չես խոսում,որովհետև այդպես ես ճիշտ գտնում )…..

-Ձեռքդ տուր,գրկիր,գնանք արդեն…….ես մրսում եմ,-ասացի ես: Նա համբուրեց ինձ, (սիրում եմ,երբ չես ընդդիմանում ինձ…) թեթև ժպտաց`սառած շուրթերով,և իրար տաքացնելով `վերադարձանք:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s