художественная. литература.

Էլի~ Ալբերտ Քամյու !


....Եվ նա,ով կարծում էր,թե իրեն ատում եմ,ապշում էր` տեսնելով,որ ես մեծ ժպիտով դիմավորում եմ իրեն:Ըստ իր բնավորության` նա հիանում էր իմ մեծահոգությամբ կամ արհամարհում էր իմ վախկոտությունը,առանց մտածելու,որ իմ տրամաբանությունը ավելի պարզ է.ես անգամ իր անունը մոռացած էի լինում………

______________________________________________________

Ես ծնվել եմ պատվավոր,բայց համեստ ընտանիքում (հայրս սպա էր),և,սակայն,որոշ առավոտներ,համեստորեն խոստովանում եմ,ես ինձ արքայազն էի զգում :Հավատացեք,դա ուրիշ զգացմունք էր,քան բոլորից ավելի խելոք լինելու վստահությունը,որի մեջ ապրում էի. բազմաթիվ հիմարներ նույնն ունենում են: Ոչ,վարանում եմ խոստովանել,ես ինձ ընտրված,նախասահմանված մարդ էի համարում………….

_____________________

Մարդիկ,որոնք ծնվել են առաջին աշխարհամարտի սկզբին,քսան տարեկան էին դարձել այն պահին,երբ միաժամանակ հաստատվում էին և հիտլերյան իշխանությունը,և առաջին հեղափոխական գործընթացները,նրանք,ովքեր հետագայում իրենց կրթությունը կատարելագործելու համար առճակատման ելան Իսպանիայի պատերազմին,երկրորդ աշխարհամարտին,խոշտանգումներին ու բանտով լեցուն Եվրոպային,նրանք այսօր պետք է դաստիարակեն իրենց որդիներին,պետք է ստեղծագործեն մի աշխարհում,որին սպառնում է միջուկային կործանումը……….

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s