мысли. обо. всем/ T H O U G H T S

Բավական է արդեն…..


Բավական է արդեն,ինչ ներսումս ամեն օր անհայտության համար ուզում եմ փոխվել,հերիք է մտածեմ ուրիշներին դուր գալու կամ ավելի լավը թվալու մասին…….Իրո’ք,արդեն բավական է !

 Թերևս մի քիչ ուշ է արդեն,ասելու համար բավական է,բայց ես մի պահ կանգ եմ առնում` փոխելու ճանապարհս: Ես միակ բանը,որ գնահատում եմ այս կյանքում,դա այն ազատությունն է,որ միայն իմն է ու միայն ես եմ նրանը: Բավական է ազատությունս ծախեմ ուրիշներին,այն տխմար ու զզվելի  ”ուրիշներին”  ,որոնք ազատությունս ստանալուն պես այլևս չերևացին իմ կյանքում`հեռացան…………….  Արդեն ժամանակն է,ասել ` բավ է,սթափվել,ժպտալ ու շարունակել կյանքը,առանց առք ու վաճառքի,առանց նվիրաբերությունների…երևի միայն սառնասրտությամբ !!

 

Այս ամենը քեզ եմ ասում,պատմում եմ քեզ,իսկ դու դառը հայացքով զննում ես ինձ…Միևնույնն է,ես էլի ժպտում եմ վստահությունից,իսկ դու դեռ ոչինչ չես ուզում ասել,..Երևի դու նույնպես մտադրություն ունեիր գողանալ ազատությունս կամ վաճառել ուրիշին,լավագույն դեպքում վարձակալեիր,երևի հիմա արդեն զղջում ես մտադրվածիդ համար,գուցե վերջապես հասկացար,որ ես դա գիտակցում ու տեսնում եմ,որ ես քեզանից ավելի խելացի գտնվեցի……. Չէ,դու չես տանի իմ ազատությունը,բավական է,այն չի վաճառվելու անգամ քեզ…… անգամ մնացածներին,ովքեր հարազատ են:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s