мысли. обо. всем/ T H O U G H T S

Կարծում եմ` երջանիկ եմ…. ♥


Առաջ ավելի ուրիշ էի,-մտածում էր նա,-երբ Սառան ներս մտավ: Մոռացավ,թե ինչի մասին էր մտածում,բայց հեռու կգնար մտքերով,երկար կմնար նույն դիրքում,եթե Սառան իր վառ դեպքով չգար….Նրանք սիրում էին միմյանց,համենայն դեպս այդպես էր երևում:Միասին էին արդեն 1 տարի,շատ երկար ժամանակ չէ,բայց որպես պատասխան նրանք ասում էին.”Մենք արդեն 1 տարեկան ենք”…… :)

  Չեմ կարծում,որ նա հիշում է,թե որտեղ է տեսել Սառային առաջին անգամ,կամ թե ինչ գույնի ծաղիկներ է սիրում հիմա,կամ ինչպիսի եղանակ է նախընտրում…Նրան դրանք երբեք չեն զբաղացրել,նա դրանց մասին երբեք չի մտածել:

-Ամեն ինչ շատ արագ ստացվեց,ու ես առիթ չունեցա Սառային տալ այդ անիմաստ ու անբովանդակ հարցերը` ինչ ծաղիկ եք նախընտրում կամ նման մի բան:Մենք իրար չենք սիրում նույն նախասիրությունների կամ նույն կարծիքների համար:Հակառակը` մենք ահավոր տարբեր ենք:Տեսե’ք,նա հիմա խմորեղեններ է պատրաստում,քիչ առաջ էլ մելոդրամա էր նայում,այդ երկու բաները ես չեմ սիրում…Չգիտեմ,խմորեղենների հանդեպ անտարբեր եմ,իսկ ժանրերից միայն կատակերգական կամ ֆանտաստիկ եմ նայում…….Տեսնում եք` մենք արդեն տարբեր ենք,բայց ես արդեն սկսում եմ ավելի շատ սիրել նրան………..,-ժպիտով` կես կատակ,կես լուրջ պատմում էր նա:


Նա բարձրահասակ էր,համեմատած Սառային…Գեղեցիկ էր,բայց երբեք չէր հպարտացել իր արտաքին լավ տվյալներով,որից բոլոր աղջիկները հալվում էին:

-Ես նրան հիշում եմ այն պահից,երբ ընկերուհիներիցս մեկը խենթանում էր նրա գեղեցկությամբ:Ես միշտ խորհուրդ էի տալիս նրան հայտնել նրան իր զգացմունքների մասին,բայց իմ մտքով երբեք չէր անցնի,որ մի օր ես նույնպես կնկատեմ նրա գեղեցիկ լինելը:Ես երբեք չեմ ասել,որ նա ինձ համար ունի գեղեցիկ դիմագծեր.միշտ սիրել ու սիրում եմ նրանից լսել հաճոյախոսություններ,որոնք նա գրեթե ամեն օր կատարում է….:).. Ասում են,միշտ այսպիսի ”պատահականությունները” կատարվում են այն պահերին,երբ դու չես սպասում կամ երբ մտքովդ անգամ չի անցնում սիրահարվելու, իսկ հետո արդեն սիրելու մասին… Ինձ հետ այդպես պատահեց:Հիշում եմ շատ զբաղված էի` քննություններ,պարապմունքներ… ու դրանց հետ զուգահեռ ես մտքով արդեն սիրահարվում էի: Սկսվեցին  իմ ամենասիրելի,ամենաքաղցր ու ամենադժվար ժամանակները: Ես քննություններս մոռացել էի,պարապմունքներիս հաճախ չէի գնում,քիչ էի քնում,իսկ ուտելու մասին մոռացել էի բավականին երկար ժամանակ…… Այնքա~ն լավ է,երբ այդ ամենը կատարվել է,բայց հիմա չի ավարտվել……. ♥,- ասում էր Սառան` գեղեցիկ աչքերով նայելով նրան:…………………

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s