художественная. литература.

Պաուլո Կոելիո


Աստված օգտագործում է զայրույթը, որպեսզի ցույց տա խաղաղության անծայր արժեքը, իսկ ձանձրույթն օգտագործում է, որպեսզի պարզ դառնա խիզախումի ու ինքնամոռացման կարևորությունը:
Աստված օգտագործում է լռությունը, որպեսզի ներշնչի, թե որքան մեծ պիտի լինի ամեն հատիկ բառի պատասխանատվությունը, հոգնածությունը՝ որպեսզի առավել ակնառու դարձնի կայտառության գեղեցկությունը, ցավը՝ որպեսզի մենք լիովին գիտակցենք առողջ լինելու երջանկությունը:
Կրակի միջոցով Աստված մեզ պատկերացում է տալիս ջրի մասին: Հողի օգնությամբ սովորեցնում է, թե ինչ է օդը: Իսկ մահվան միջոցով Աստված ցույց է տալիս, թե որքան կարևոր է կյանքը:

___________________________________________________

Պաուլո, որքան ես գիտեմ, պատանեկության տարիներին ձեզ երեք անգամ ուղարկել են հոգեբուժարան:Ի ՞նչ եք զգում, երբ վերհիշում եք անցյալում կատարված այդ իրադարձությունները:
– Երբ սովորում էի դպրոցում, հասկացա, որ գրող դառնալով միայն ես կարող եմ արտահայտել իմ զգացմունքները: Եվ, երբ առաջին անգամ որոշեցի իրագործել գրող դառնալու իմ երազանքը, բախվեցի դառը ճշմարտության հետ. «Բրազիլիայում գիրք չեն կարդում»,- այդպես ասաց մայրս:
Բայց ես նրան չլսեցի: Ես պատրաստ էի պայքարել բոլոր տեսակի խոչընդոտների դեմ: Ինձ պարզապես անհրաժեշտ էր հագուրդ տալ ներսումս առկա խանդավառությանը: Իհարկե, հաճախ վրդովմունքն ու անհանգստությունը ճնշում էին, սակայն սեփական Ճամփորդության մեկնելուց առաջ իմաստությունը ինձ հերիքում էր այրել բոլոր կամուրջները: Ես ունեցել եմ ճշմարիտ սիրո հուսահատ որոնումներ, ինձ համար եղել է անչափ դժվար, մի քանի անգամ ինձ ուղարկել են գժանոց: Սակայն, ես երբեք ինձ զոհ չեմ համարել: Ընդհակառակը, դա իմ կյանքի ճանապարհի մի մասն է` սա է իմ համոզմունքը:

Մարդկային էության տարօրինակությունը

Մի պարոն հարցրեց իմ բարեկամ Ջեյմ Կոենին:
– Քո կարծիքով, մարդկային էության մեջ ի՞նչն է ամենատարօրինակը:
Կոէնը պատասխանեց.
– Մարդն ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, իսկ հետո` հոգոց հանում մանկությունը հիշելիս: Կորցնում է առողջությունը հանուն փողի և անմիջապես փող ծախսում առողջությունը վերագտնելու համար:
Ապագայի մասին այնքան անհամբեր է մտածում, որ մոռանում է ներկայի մասին, այդ իսկ պատճառով չունենալով ո՛չ ներկա, ո՛չ ապագա:
Ապրում է այնպես, կարծես չի մեռնելու, և մեռնում է այնպես, կարծես երբեք չի ապրել…

 

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s