мысли. обо. всем/ T H O U G H T S

Օրը երկուշաբթի էր………(մաս 1)


 

  Այս առավոտ իմ հերոսն իրեն այնքան էլ լավ չէր զգում:Սովորականի նման շուտ էր արթնացել,ինչ-որ լրագիր էր կարդում,չնայած դատելով նրա հայացքից` կարծում եմ`չէր հասկանում կարդացածը:

 

Արդեն մոտենում էր կեսօրը,իսկ իմ հերոսը դեռ ալարկոտության տակ էր,չէր կարողանում իրեն հավաքել ու գնալ աշխատանքի:Հերոսս Էլլան էր,ավելի ճիշտ հերոսուհիս :)

Երեկ երեկոյան ժամերից արդեն նա իրեն լավ չէր զգում,թույլ էր ,բայց այդ օրն ուղղակի պարտավոր էր գնալ աշխատանքի:Էլլան սովոր էր իր կյանքում շատ բան անել ուղղակի պարտավորվածույթունից դրդված:Մենակ էր ապրում`ծնողներից հեռու ու այլ երկրում: Իր տեսակով ակտիվ էր,բայց վերջին ժամանակներն իրեն նման չէր,անտարբեր ինչ-որ հայացք էր ձեռք բերել ամեն ինչի նկատմամբ.իր աշխատանքի,որը առաջ նրա միակ ու ամենափափագելի երազանքն էր,իր տան ու շրջապատող իրերի հանդեպ ու առհասարակ հասարակության հանդեպ դարձել էր սառը:Գուցեև դժվար ժամանակներ էին,բայց նա երբեք այդպիսին չէր եղել: 

Ինչևէ,նախաճաշելուց հետո,որը ի դեպ,եթե առաջ տևում էր 20-25 րոպե,այժմ անգամ 10 րոպե չէր տևում,դուրս եկավ փողոց,որով միշտ սկսվում էր իր օրը,գնաց դեպի կայարանի կողմը: Չնայած իր այդ լարված ու անտարբեր հոգեվիճակին,նրան այդ առավոտ հաճելի թվաց քաղաքի օդը,որը սառել էր երեկվա ցնցուղային անձրևից: Հանդիպեց հարևաններից մեկին,ում հետ նա երբեք առիթ չէր ունեցել խոսել ինչ-որ թեմայի շուրջ,չնայած այդ ամենի,միշտ ողջունում էր ու,թեև կեղծ, բայց նաև ժպտում էր: :)

Մոտ մեկ տարի կլիներ,որ աշխատում էր խմբագրությունում,որպես լրագրող ու աշխատանքների ծավալային մասն իր ուսերի վրա էր:Վստահելի էր տնօրենի ու աշխատակիցների կողմից:

Մինչ հասնելը աշխատավայր,մոտակա ծաղկանոցից մի փունջ գերբերա գնեց,որը նրա ամենօրյա գործողություններից մեկն էր,և ոտքով քայելով մի քանի մետր,հասավ գրասենյակ: Իր սենյակի սեղանի ծաղիկներն արդեն թառամել էին,հաշվի առնելով,որ այդ օրն երկուշաբթի էր,նա նախապես արդեն գնեց թարմ փունջը: ♥
Դեռ շարունակում էր իրեն վատ զգալ,լավ չէր սնվել արդեն մի քանի օր,իսկ այդպիսի վիճակով կենտրոնանալ լուրջ աշխատանքի վրա,նրան չէր հաջողվում:

Ու ամեն ինչ սկսվեց հենց այդ օրից:Օրը երկուշաբթի էր,նոյեմբեր ամիսը,մռայլ,կախված ամպերով երկինքը գնալով ճնշող էր դառնում……………………. ♥

                                 Շարունակելի….

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s