мысли. обо. всем/ T H O U G H T S

Օրը երկուշաբթի էր………(մաս 2)


___________________________

Էլլայի վրա սովորաբար եղանակի ոչ մի տեսակի փոփոխություն չի ազդում,սակայն այսօրվա նոյեմբերյան մռայլությունը նրան ավելի տխուր դարձրեց: Աշխատանքը նրա սիրած գործերից մեկն էր,որը այսօր նրա համար դժվար ու ձանձրալի էր թվում: Առավոտվա վատ վիճակը դեռ շարունակվում էր,սակայն գեռբերաների փնջի տարածած բույրն ու տեսքը նրան մի քիչ թարմություն տվեցին…. օրը երկուշաբթի էր,այն օրը,որը ատելի էր Էլլայի համար` աշխատանքով լի,այսօր անգամ ձանձրալի,մռայլ………

.

________________________________

Արդեն մոտ ժամը 1-ն էր,երբ Էլլան որոշեց միայնակ գնալ մոտակա սրճարանը:Գլուխը դեռ պտտվում էր և միակ նպատակը թեյ և քաղցր ինչ-որ բան ուտելն էր,որ մինչև ժամը 8-ը քաղցը չխեղդի նրան…. Սովարաբար միշտ օրվա  մեջ ճաշում էր ու վերջ…

Երբ ներս մտավ սրճարան,այն լի էր մարդկանցով….արդեն մտքափոխվել էր,երբ մի երիտասարդ` ժպտերես ու նուրբ հայացքով Էլլային նշան արեց,իբրև նա կարող է նստել իր սեղանի շուրջը…:Հավանաբար տղան շատ նրբանկատ էր երևում,քանզի միայն այդպիսի մարդիկ կնկատեին Էլլայի ընկճված հայացքը` տեսնելով սրճարանի առատությունը, որից նա միշտ խուսափում է….

Սկզբից Էլլան շփոթված էր երիտասարդի ջերմությունից,բայց համաձայնվեց` պատվիրելով մեկ բաժակ սև թեյ և քաղցր դեսերտ:….Մինչ այդ ամենը նա չէր նայել դեռ տղային…սակայն..երբ մի հայացք գցեց նրա վրա……… հենց ամեն ինչ էլ այստեղից սկսվեց…. ինչպիսի գեղեցի~կ ու խորը աչքե~ր……..   Էլլան այս պահից ի վեր սկսկեց հավատալ հրաշքներին :))) ♥♥

Երբեք նա չէր մտածել,որ տղայի աչքերը կարող էին այդքան շատ բան ասել նրա ներքինի մասին ու կարծում եմ ` Էլլայի հայացքն այդ պահին այնպիսին էր,ինչպես Ջուլիետի հայացքը ` Ռոմեոին նայելիս: :)) Տղան հանկարծ սկսեց այն երկար սպասված խոսակցությունը,որին Էլլան երկար էր սպասել………^_^

-Լավ ճաշակ ունեք..Այն խմորեղենը,որ դուք հենց նոր պատվիրեցիք,այստեղի ամենահամեղն  ու ոչ ցանկացած մարդու համար է:

Էլլան ժպտաց միայն,գուցե նաև կարմրեց թեթև :)

-Ես Ֆելիքն եմ… :)

-Էլլա,- կարճ պատասխանեց հերոսուհիս:

Այս ժամանակ արդեն նրա թեյը բերել էին և Ֆելիքն այնքան ուշադիր էր,որ ցտեսություն ասելով հեռացավ,ցանկանալով` Էլլային  միայնակ թողնել… Նա զգաց,որ Էլլան այնքան էլ լավ չէր զգում,մտահոգ էր ու միայնակ ճաշելն ամենալավ բանը կլիներ` հեռանալով ու մենակ թողնելով նրան…….

Իսկ Էլլան արդեն ախորժակ չուներ,գուցե նա մի պահ հրապուրվեց ու անցավ…. բայց դա դեռ սկիզմն էր…

                                             Շարունակելի……

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s