Մի պահ, մեկ օր, մի քանի խոսքեր ու քեզ համար կյանքը դառնում է դաժան տարիներ,որոնք ստիպված ապրել ես ու կապրես հետագայում…..Մի դեպք կամ մի հայացք, կյանքը դառնում է քեզ համար հրաշքների երկիր,ուր կատարվում է ամեն ինչ ..ուր սերը և ժպիտը վերջ չունեն….Մտքեր,ենթադրություններ…որոնք փոխում են ուղղիդ` տանելով դեպի վատը,փոխում են կարծիքդ սեփական եսիդ մասին…ու բոլորը կասկածների պատճառով….. Երազներ,ցանկություններ…որոնք կյանքդ լցնում է նոր պայքարով ու հետաքրքրությամբ…նոր նպատակներով ու դու սկսում ես գնահատել ամեն օրը,որը մոտեցնում է քեզ քո երազանքին… ~~
Մարդիկ,որոնք միշտ դժգոհ կլինեն ձեզնից ու ձեր արած քայլերից, որոնք միշտ կքննադատեն դրանք կամ կփնովեն..ու դուք դրանից ձեզ միայնակ ու սխալված կզգաք…Կափսոսեք ու կմեղադրեք ձեզ…. Մարդիկ,որոնք միշտ կժպտան ձեզ,միշտ կսիրեն կրկնել,որ ձեզ սիրում են…որոնք կուրախանան ձեր հաջողություններով և կստիպեն առանց պատճառ լայն ժպտալ…. ♥♥
Օրեր,որոնց ավարտին անհամբերությամբ սպասում ես ու փափագում,որ այդպիսի օր դու էլ երբեք չունենաս…որի ընթացքում անթիվ անգամներ հիասթափություն ես ապրել ու հոգնել շատերից….. Օրեր, որոնց կրկնությունը միայն հրաշքի կնմանվեր, որի ամեն ժամի տևողությունը կուզենաիր լիներ տարի…. և որի հետ կապված ամեն մի հիշողությունն ստիպում է քեզ ապրել ու ներշնչվել կյանքի լույսով….♥
____
Ինչքա~ն փոփոխական ենք մենք և ինչքան տարբեր է կյանքը `այսօր կամ վաղը…… Միշտ հավատացե’ք ինքներդ ձեզ… ♥♥