Վստահ եմ,որ երջանիկ չես կարող լինել առանց փողի: Վերնախավային որոշ ընտրյալներ կարծում են,թե դրամն անհրաժեշտություն չի երջանիկ լինելու համար: Դա հիմարություն է,կեղծիք և ինչ-որ չափով թուլամորթություն:
…..Լավ պայմաններում ծնվածի համար մեծ դժվարություն չէ երջանիկ լինելը: Բավական է միայն ստանձնել ճակատագիրը երջանկության ձգտումով: Միայն թե երջանիկ դառնալու համար ժամանակ է պետք: Երջանկությունը` ինքը, երկարատև համբերույթուն է……: Մենք շատ հաճախ կյանքը վատնում ենք փող վաստակելու վրա, այնինչ պետք է դրամի միջոցով ժամանակ շահել……Հարուստների մեծամասնությունը չունի երջանկության զգացողություն.. Փող ունենալ,նշանակում է ` ժամանակ ունենալ…Լինել կամ դառնալ հարուստ` նշանակում է ժամանակ ունենալ երջանիկ լինելու համար, եթե արժանի ես:
Յուրաքանչյուր էակ,որն ունի երջանկության հասկացողությունը, ձգտումն ու պահանջը, ունի նաև հարուստ լինելու իրավունքը: Երջանկության պահանջը, ինձ թվում է, ամենաազնիվն է մարդկային սրտում եղած զգացմունքներից……
Ալբերտ Կամյու “Երջանիկ մահ” (հատված)
i love this post :) x
♥ :)))