мысли. обо. всем/ T H O U G H T S

Օրը երկուշաբթի էր…. (մաս 3)


Կարծես թե այս Նոյեմբերն  Էլլային կտա այն,ինչի մասին նա մտածում ու խորհում էր երկար տարիներ…ու ինչը նա չի ստացել անցած Նոյեմբերներից…… 

Կանգ էի առել այնտեղ, որ Էլլան կարծես հրապուրված մնաց սրճարանում` լի մեկ բաժակ թեյի ու մեկ պատառ խմորեղենի հետ…Կարծես թե Ֆելիքը նրան դուր էր գալիս…բայց արդեն ուշ կամ անիմաստ էր մտածել դրա մասին…Նա արդեն գնաց, էլ դժվար թե հանդիպեն իրար,թեև շատ ցանկալի էր…էլ հավանական չէ  միմյանց աչքերին կրկին այդպես նայելը…Ու Էլլան սկսեց ստիպել ինքն իրեն մոռանալ ու վերջապես սկսեց ճաշել….

Արդեն ժամը 2-ն էր լինում,երբ վերադարձավ աշխատավայր,սակայն չկարողացավ կենտրոնանալ աշխատանքի վրա….Չգիտեմ Հերոսուհիս դեռ մտածում էր այդ տղայի գեղեցիկ աչքեր մասին,բայց երևում էր` մտքերով հաստատ աշխատավայրում չէր….  Ճիշտն ասած.չեմ ուզում,որ հերոսուհիս սիրահարվի…դա ինձ համար դժվար կլինի գրել…ամեն անգամ պատմել` ինչ է զգում,ինչ է ապրում… բայց ինչքան էլ ես չուզենամ.. կարծես թե Էլլան սիրահարվել էր…բայց ում?? Ինչ-որ անծանոթի…հաա.նա անծանոթ չէր,նա Ֆելիքսն էր… ..Օ ոչ…նա արդեն հերոսուհուս համար դարձավ հարազատ ու ծանոթ անձնավորույթուն,որի պատճառով նա արդեն 40 րոպե նստած է հսկա  2 թղթե կապոցի առջև ու ոչինչ չի անում…Իսկ աշխատանքը արդեն ձանձրացավ նրան սպասելով….

Հաջորդ առավոտ Էլլան հոգում զգաց ինչ-որ թրթիռ,անհասկանալի ուրախություն ու , երբ հայելու մեջ  նայեց իրեն..զարմացավ,որ այդ ժպտերեսն ինքն էր հենց…Այնքան լավ էր իրեն զգում անհասկանալի պատճառով,որ այդ օրը նախաճաշեց….Արդեն 2 ամիս կլիներ,որ տանը չէր նախաճաշում…Կարծում եմ ավելորդ է ասել,որ այդ օրն ավելի գեղեցիկ ու հմայիչ տեսք ուներ…Դուրս եկավ աշխատանքի…հաճելի էր օրվա լռությունը,բակի հարազատ ու աշնանային տեսքը..Կարծես թե հերոսուհիս սկսեց սիրել նոյեմբերյան օդի սառնությունն ու տերևառատ մայթերը…

Բավական շատ գործ ուներ անելու,բայց դա չէր վշտացնում նրան,.,այսօր առույգ ու եռանդուն էր` պատրաստ ամեն ինչի,,երեկվա 2 կապոց թղթերն այսօր պետք էր դասավորել ու համապատասխանեցնել իրար…Այսօր իրոք այն օրն էր,որ նա անպատճառ պետք էր թարմեցնել իր գրասեղանի ծաղկեփունջը նոր,թարմ ,գունառատ գեռբեռաներով ♥♥

          Շարունակելի…………………. :)

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s