мысли. обо. всем/ T H O U G H T S

Ցավոք` դու հորինված էիր……..


Աաա…վերջապես գլխի ընկա,վերջապես հասկացա` դու հորինված էիր,այն էլ իմ կողմից…ես քեզ հորինել էի այնքան բարի ու անսահման զգայուն հոգու սահմաններում, որ աննկարագրելի է այժմ գրել դրա մասին….ավաղ…դա էլ անցավ……. :)

tumblr_m7biu8ODI01r5y0q0o1_500_large

Քո կերպարն ինձ այնքան էր դուր եկել,որ ես քեզ այդքան լավն էի կերտել..այդքան նուրբ ու բավականին գեղեցիկ…այն,ինչ իրականում միայն ես էի տեսնում…. Գուցե հիմա ժպտալու առիթ չունեմ, այլ միայն պետք է հիասթափված մտքեր պտտվեն գլխումս…բայց ինձ մոտ հակառակն է….ես հպարտ եմ իմ երևակայությամբ,ես միայն ուրախ եմ,որ ընդունակ եմ հորինել քո նման մարմնացումներ…. ու անգամ ընդունակ եմ հիմա ընդունել,որ դու հորինված էիր..ու ուրիշ ոչինչ..

hh

Ես քեզ շռայլել էի մարդկային հոգու ամենավեհ ու ամենաբաղձալի հատկությունները` չխնայելով ամենահասարակները…ու քեզ դարձրել այդպիսի լի ու վեհանձն մարդ….օօ,ես շատ էի քեզ տվել..հիմա եմ հասկանում…դու դրան արժանի չէիր……  Իմ իդեալը գոյություն չունի…ես նրան շատ եմ դարձնում անմնացորդ նվիրվող,նուրբ…բարի մի մարդ..այդպիսին գոյություն չունի…դա միայն հորինված կլինի ու իմ մտքերում…Ես հորինել էի քեզ, որ հպարտանամ քեզնով…քո տաղանդով,քո լավը լինելու ընդունակությամբ…և ամենակարևորը մնացածին ապացուցեի,որ անթերի մարդ կա ` ու դա դու ես….Ես քեզ ստեղծեցի, որ առանձնացնեմ հասարակությունից,ինձ ստիպեմ հավատալ  հրաշքին……..

large

Գուցե քիչ մարդիկ են ինձ նման, հորինում քո նմաններին, որ մի որոշ ժամանակ ծիծաղեն նրանց վրա, որ ապրեն նրա հետ, որ գնահատեն այն, ինչ իրենք են հենց ստեղծել..ու ամենակարևորը` վերջում խաբված չզգան…. Եղել են, որ իրոք հիասթափություն ապրելուց հետո հասկացել եմ, որ ես պետք է նրան ընդունեի այնպիսին, ինչպիսին նա իրեն պահում էր ինձ մոտ..ու այնպիսին, ինչպիսին նա էր խոսում իր մասին…… բայց դա ձանձրալի է. տեսնել այն, ինչ ցույց են տալիս… :/

Ցավոք,հիմա կասեմ վերջապես` դու հորինված էիր… :)) ու շնորհակալ եմ այդ դերը ժամանակավորապես խաղալու համար….

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s