мысли. обо. всем/ T H O U G H T S

Դժվար է առանց քեզ` լավատեսությու՛ն


Մի օր մեկն ինձ ասաց, որ կյանքում հեշտ բաներ չեն լինում..ու այն ինչ հեշտ է գալիս դեպի քեզ, անարժեք է…Արժեքավոր բաները հեշտ չեն տրվում…..Այո~…իրոք. ինձ ահավոր դժվար է: Ես դժվարանում եմ հաղթահարել ինքս ինձ..Ետ բերել ամենաթանկ լավատեսությունս…..Երևի կարոտում եմ քեզ, ի՛մ լավատեսություն..Ու դա ինձ ավելի է ուժասպառ  անում: Դժվար էր հենց այդպես բաժանվել քեզանից ու լինել մենակ, հեռու այն ամենից, ինչ քեզ հետ էր կապված`ինչ մերն էր:

tumblr_meginsbj9H1rm6zvoo1_500_large

Բաժանումները երբեք էլ հեշտ չեն լինում: Եթե բաժանում է կոչվում, ուրեմն արդեն ցավոտ է: Ես քո կարիքն ունեմ, լավատեսությու՛ն, քո մասին մտքերի, քո մագնիսական ուժի, որ օգնում է հաղթահարել անտեսանելի վերևները: Դժվար է զգալ դրանց բացակայությունը: Լռելը ինձ մոտ հեշտ է ստացվում, կարողանում եմ  չխոսել,բայց … բայց.. Ես սպասում եմ վերադարձիդ, դու իմն ես, ես քեզնով` ուժեղ:

6861541847_9c2446afb3_z_large

Դժվար է ընդունել ,որ երբևէ սխալվել ես..Ինչ-որ մի օր դու էլ ես վատ վարվել, չես հասկացել: Դաժան ես եղել: Դժվար է խոստովանելը… Բայց ես դեռ կամ ու ես կարող եմ առաջ գնալ, նրանցից էլ առաջ, որոնք  չասացին` ”Դժվար չէ, դու կարող ես” .. Նրանք չասացին, բայց ինձ իմ լավատեսությունը շշնջաց ականջիս, ներչնշեց ամենաանտեսանելի հավատի մասնիկները..

tumblr_m6xcn4TG1w1r15oj3o1_500_large

Երևի կյանքում ամեն ինչն էլ տանելի է` սուտը, կեղծիքը, չարությունը… Հակառակ դեպքում մարդիկ կմահանաին դավաճանությունից, կամ թե ստելուց հետո կկատարվեր ահավոր մի բան…Բայց ոչ… Ոչինչ էլ այդպես չէ: Հիմա գուցե ստողն ավելի լավ մարդ է համարվում շրջապատում, քան ազնիվը: Գուցե  դավաճանն ավելի հանգիստ է ապրում, քան բարին: Ամեն ինչն  տանելի, բայց դժվար է

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s