мысли. обо. всем/ T H O U G H T S

Այսօր քո մեջ սպանիր քո վաղվա թշնամուն….


Մոռացի՛ր քեզ …
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում …
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան…
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի …
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը …

Garegin_(Karekin)_Nzhdehs

____

Մեծն խոսքեր,որոնք յուրաքանչյուր ծնված ու գիտակից հայ պարտավոր է զգալ,կարդալ,հասկանալ ու աղոթքի նման ինքն իրեն ապրեցնել այս խոսքերով… Նժդե’հ,մեծ,ում ոգին ու ամեն մի հատիկ բառն արտահայտում է ազգության ամբողջություն,ուժ,պայքար,կռիվ,հաղթանակի անհագ ցանկություն և հպարտություն: Նժդե’հ,ահա նա,ում խոսքը,գործն ու կերպարը հատուկ է,միայն մերն է` մեր ազգինը: Լեռնահայաստանի ասպետ Նժդեհի հիշատակն ու կատարած ամեն գործ,ստեղծած ամեն մի գաղափար պետք է ծիլ տա մեր ազգի խորքում,պետք է դեռ նժդեհներ ծնվեն այդ ծլերից: 

“Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել”: 

”Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներհատուկ է տառապանքը”:

”Այսօր քո մեջ սպանիր քո վաղվա թշնամուն”:

___

Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունը ծայր չունի,խորանալ դրա մեջ` հասկանլու համար նրա բուն ու իմաստալից միտքը,բարդ է` ոչ բոլորի համար:Ամեն տող պատմում է մեր պատմությունը,խոսում է մեր միջից` մեկ տողով: Նժդեհն իր խոսքերով կերտում է հայության հավաքական կերպարը` իր ուժով,համառությամբ:

___ Գարեգին Նժդեհ

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s