мысли. обо. всем/ T H O U G H T S

Նրանք ուրիշ են….. ^_^ ♥


Անշու’շտ, մարդիկ կլինեն, որ քեզ կգրկեն, երբ մռսես կյանքի կողմից ստացած սառնությունից կամ աշնան թաց գետնից: Կլինեն նրանք,ովքեր, այնուամենայնիվ , կսիրեն քեզ, երբ դու նրանց վրա բարկանաս ու նախատես նրանց ամեն մի արարքը: Հավատա’, կլինեն այդպիսի մարդիկ, որ այդքանից հետո դեռ կժպտան ու խոնարհաբար կխոստովանեն, որ քեզ սիրում են : Նրանք կլինեն քեզ հետ այն ժամանակ, երբ պարտավոր կլինեն լսելու քո բողոքն` ուղղված ամբողջ աշխարհին, նրանք լուռ կլսեն քո կատաղի ատելությունը ամենքի հանդեպ` ամեն անարդարության…. Ու հետո կգրկեն ու միայն կժպտան ♥

large

Նրանք կվիճեն քեզ հետ` սիրելով քո բարձր ձայնը, կիտած հոնքերդ ու կատաղած շարժուձևդ: Նրանք, վստահ եմ, կլռեն` չասելով քո թերությունները, իմանալով, որ դու դրանք լսել չես սիրում: Հակառակ դրան` նրանք միշտ կշռայլեն ամենավերջին գեղեցիկ խոսքերը ձեզ` թեկուզ առանց պատճառի:Քանզի նրանք սիրում են քեզ… ^_^ Բայց միևնույնն է,դու շարունակ նրանց կստիպես լսել քո բողոքները, քեզ անհանգստացնող ամեն ինչը, նրանց վրա կթափես ամեն ինչ` անգամ կապ չունեցով նրան հետ: Իսկ նրանք քո քարոզից հետո կհամբուրեն քեզ ու կասեն, որ միշտ քո կողքին են… ^_^

jkjk

___ Շատ բարի խոսքեր, որ ուզում եմ բոլորդ զգաք ձեր կյանում ♥♥

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s