мысли. обо. всем/ T H O U G H T S

Երբ տեսնում ես,բայց պիտի լռես……….


Արդեն վաղուց եմ հոգնել` տեսնել այս ամենն ու լռել: Երևի արդեն բավական է ինձ հետ կռիվ անել` ասել,թե չասելու համար:Միևնույնն է` ես ինքս գիտեմ,որ լռելու եմ….Անտանելի է տեսնել,թե դիմացիդ կանգնածը,ով ժամանակին կողքիդ էր,ինչպես է ստում` իմանալով,որ դու գիտես ճշմարտությունը,բայց լռելու ես:Զզվելի է,երբ շահագործում են լռությունդ,երբ աշխարհում լռությունից բարձր ոչ մի անմահ երաժշտություն չկա: Երբ նա բարձր է խոսում,որ դու լսես սուտն ու ինքդ քեզ տանջելով լռես: Ու հետո նայում է քեզ` ասելով,որ պարտվեցիր ու ես կարողացա ստել… Ես լռում եմ,ու դրանով ես վիրավորում եմ նրան… Լռել,նշանակում է,որ դիմացինդ անխելք է: Եթե ես խոսեմ,եթե չլռեմ,ես կնմանվեմ նրանց……

tumblr_m23xhfixFj1r61ap3o1_500_large

Մարդիկ այնքան են իջել,որ ամեն մի բան պետք է ասել նրանց,զգալու մասին խոսք գնալ չի կարող: Պիտի անվերջ` մյուսների նման,ասել ինչ-որ կեղծ ու սիրալիր խոսքեր,ու միայն այդ ժամանակ նրանք կհավատան քեզ: Ինչու? Ինչու պետք է ամեն ինչ ասել,բացատրել,եթե մարդու հոգին ընդունակ է նաև զգալու,հոգով խոսելու ու լսելու… Ինչու են բոլորն անմիտ ու անվերջ խոսում ..Ուզում եմ որ դուք` միամիտներդ, լռելու արվեստը սովորեք ու գնահատեք ամեն մի բառը….

tumblr_m9y59nVvd01rf8bxso1_500_large

 

Ես հեշտությամբ եմ լռում,դրան հասնելու ու սովորելու համար ջանք թափելը վնաս չի: Ես կարող եմ լռել,չխոսել,բայց գիտեմ,որ այդ դեպքում էլ միշտ ինձ հասկացողներ կլինեն: Երբ նա,ով քեզ առաջ մոտ էր,իսկ հիմա ձեզ հեռվացրել է նրա անմիտ ու սուտ խոսելը, դու տեսնում ես` նա չի փոխվել:Կրկին անգամ նա երկար է խոսում, ու հետևաբար ստում է ավելի շատ ..Կարճ խոսելու դեպքում դուք անկախ ձեզանից ասում եք միայն ճիշտը…

tumblr_mf8uqwHy0G1rpmeggo1_500_large

Երբ տեսնում ես ամեն ինչ,ու պիտի լռես… ` սա է քո առաքինությունը:

Advertisements

2 thoughts on “Երբ տեսնում ես,բայց պիտի լռես……….

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s