мысли. обо. всем/ T H O U G H T S

Երջանկությունն իլուզիա չէ ♥


Ես հասա այն բարձունքին, որտեղից երևում է ամեն ինչ, ու որտեղ ժամանակ առ ժամանակ բարությունն է հանգրվանում: Ես նվաճեցի այն, այնպես,կարծես հենց այդքան հեշտ էլ պետք է լիներ: Ես դարձա ”ես” ` հիմնովին,ամբողջովին.. Ժամանակը փորձեց, համարձակվեց փոխել ինձ, բայց դեմ առ դեմ համարձակվեցի կանգնել ու նայել  նրա կապույտ աչքերին: Ժամանակին հաղթելուց հետո, կյանքն ավելի թանկ, գնահատելի  ու փայլուն է դառնում.. Ես հիմա այդ փայլի մեջ եմ` ու ոչ միայնակ..   :)

Blog_(3)_large

Ես հաղթահարեցի ամենն ու հիմա այս բարձունքում եմ… Մարդ ինքն իրեն դարձնում է ուժեղ, երբ զգում է, թե ինչպես է իր վախերը հաղթահարում, երբ նկատում է, որ ինքն աշխատում է իր թերությունների վրա, որոնք վաղն արդեն թերություն համարվել չեն կարող: Այդ ամենի գիտակցումը մարդուն տոկուն ու խելացի է դարձնում.. :))

Ես հաղթահարեցի ինձ համար դժվարն ու ես կարողացա հավատալ ինձ` առանց մնացորդի: Տրվել իմ զգայարանների հուշումներին ու անել խելացի, ճիշտ քայլեր: Ես գիտեմ ` ավելի դժվարն էլ կգա, բայց արդեն վախվխալով,որովհետև դարձա ավելի ճարպիկ, երբ թվում էր, թե պետք է հուսահատվեմ, երբ պետք է չմտածեմ լավի ու նրա հրաշքների մասին: Դա իլուզիա էր… Ես հավատացի իրականին, ես սկսեցի հավատալ…

tumblr_mbwir0FsQF1qlpz8eo1_500_large

Երբ ստացվում է քեզ մոտ գնահատել անգամ ամենաչնչինն ու ապրել դրանով թեկուզ ակնթարթ` երջանկություն է: Հետևաբար` ես երջանիկ եմ :) Զերծ կասկածներից, վատ ինքնաներշնչանքներից.. Երջանկությունս լիարժեք է, կոփված, երջանկությունսս ժպտերես է… Երջանկությունս ամեն օր է, ամեն օր ինձ հետ… Քչերը կհասկանան,կամ կհավատան,որ երջանկությունն իրական է` մեր ներսում,մեր ուղեղում… Ուղեղում դարձրեք ձեզ ավելի լավն ու գնահատողը, և դա կիրականանա …

tumblr_mh1b803IoH1rjkmnto1_500_large

Advertisements

2 thoughts on “Երջանկությունն իլուզիա չէ ♥

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s