мысли. обо. всем/ T H O U G H T S

Օրը երկուշաբթի էր…. (մաս 4)


Էլլայի կյանքը նկատելիորեն չէր կարող չփոխվել,չէ՞  որ հնարավոր է,որ կյանքը քեզ տանի մի մարդու մոտ,ով հիմնովին կփոխի քեզ,ճակատագիրը քեզ ծանոթացնում է մեկի հետ,ում դու վախուց էիր պատկերացրել երազներումդ :  Էլլայի երազը այն երկուշաբթի օրը գտնվեց իրական կյանքում…Հենց այդ օր այն դադարեց երազանք կոչվելուց,նրա անունը դարձավ Ֆելիքս ^_^ :) Էլլայի կյանքը ծաղկեց այդ աշնան կեսին,երբ բոլորը` անգամ եղանակը սկսում է թախծել,մռայլվել…Հերոսուհուս հոգում գարունը նոր էր բացվում…

Այս օրը աշխույժ զբաղվում էր աշխատանքով,երեկվա կապոցներն այսօր ունակ էր վերջացնել դեռ մի բան էլ շուտ: Անհասկանալի տեղից նրան էներգիա և ուժ էր կպել…բայց որտեղի՞ց,կամ ումի՞ց.

tumblr_mkq6auQAPr1s6feevo1_500_large

Որոշեց գնալ ճաշելու…ու հանկարծ ժպիտը ծագեց նուրբ դեմքին,չանհետացավ երկար ժամանակ…Կրկին պիտի գնար այն սրճարանը…Տեսնես կլինի այնտեղ այն գեղեցիկ աչքերի տերն,ով առաջին քնքուշ խոսքերից ու աննշմար թվացող հայացքով երջանկացրել է Հերոսուհուս…Էլլան սիրահարվել է,միգուցե…Ինձ դժվար է լինելու գրել նրա զգացած ու ապրած ամեն պահը,բայց ես ամեն ինչ կանեմ… ^_^ …

Նոյեմբերի բացառիկ արևն այսօր հենց նրա համար էր դուրս եկել,դա միանշանակ…Մինչ ոտքով կհասներ սրճարան,սրտում ամեն ինչ տակնուվրա էր լինում,արագ-արագ թրթռում էր: Սովորականի նման նրա մտքով չէր անցել,թե ինչ պետք է ուտեր,կարծես թե` ոչ էլ քաղցած էր :) …… Եվ…ներս մտավ…

Ֆելիս………….. Նա իր տեղում էր….Հայացքը,աչքերը… նույնպես տեղում էին… Հայացք,որ Էլլայի ներս մտնելու վայրկյանին դիպավ ու անշարժ նայում էր Հերոսուհուս,նրա աչքերին,շարժուձևին,նուրբ հագուստին…. Էլլան զգում էր այդ հայացքը,սիրտն արդեն ներսում չէր կարղանում մնալ….Ֆելիքս, դե մի բան ասա’. մի բան խոսի’ր..-_-

-Էլլա,- անկախ իրենից,դուրս թռավ Ֆելիքսի սրտից…,- Էլլա,ճիշտ եմ,չէ՞,- ժպտաց:

Էլլան փշաքավեց,նա արտասանեց նրա անունն այնպես,ինչպես ոչ ոք այն չէր արտաբերել..Ինչքան բան կար նրա արտասանած բառի մեջ…Նա հիշում էր Էլլային,նրա անունը…. ^_^

167548048608254171_qgrQX1WO_c

-Այո, Ֆելիքս,- փայլող  աչքերով կամաց ասաց Էլլան:

-Այսօր ինչ եք ուտելու…նորից նու՞յնը..

-…Չգիտեմ, այսօր աշխատանքս շատ էր,ժամանակ էլ չմնաց մտածել դրա մասին… :)

Հետո միասին որոշեցին,անգամ գինիով նշեցին նրանց հանդիպումը,որը կարծում եմ պատահական չէր…Անվերջ ժպտում էին…

Էլլայի ընդմիջումն ավարտվել էր շատ շուտ,իսկ նրա միտքն անգամ աշխատանքի կողմ չէր էլ շեղվում,իսկ Ֆելիքսն արդեն չէր ուզում բաժանվել նրանից…. Սա արդեն երկրորդ հանդիպումն է պատահական` կյանքի բերումով…Երրորդը կլինի այլ կերպ… ♥♥

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s