художественная. литература.

Մարդը և բնությունը. բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ


Մի փունջ բնություն, մի փունջ բնության շնչումն ու արտաշնչումը տանս. միթե սա չէ այն կենդանական, ապրող բնությունը, որ մարդուն է ծնել, գրկել իր գոգավոր գրկում ու ապրեցրել: Հիմա ձեզ եմ հարցնում` մարդը և բնությունը. բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ: Վաղեմի բարեկամներն այսօր իրարից խռոված են, իրար արհամարհում են, բայց ես այդ  թարմ ու նրբությամբ սնված բնության փունջը փայփայում եմ ~ Մենք բարեկամներ ենք` ես և դա՛, որ բնություն են կոչում և հասկանում` տերև ու հող, բայց չէ որ բնությունն անձ է, նա զրուցում է մեզ հետ, երբ քամին ականջդ շոյելով շրջանցում է` վարսերիցդ հոտոտելով փափուկ բուրմունքը ~

xHjSQI8DaOY

 

Բնությունը հանդուրժի՞, այն ինչ մարդիկ այսօր անում են և գուցե դեռ երկար անեն: Ո՛չ, նա չի համբերում, չի հանդուրժում մեր արհամարհանքն ու անտեղի ատելությունը. նա էլ ատել գիտի, նա էլ ունի մարդկային համբերություն, որը պայթում է միշտ անսպասելի, երբ մենք ապրելով նրանում` բնության մայր հողում, վստահում ենք նրա հանգստությանը:

aYlb4CqadQ8

Մի փունջ գարնար ջերմ սառսուռներ, ճայերի թևքերի հպումը ծովի հանդարտ մակերեսին, հպումից առաջացած ջրի կաթիլային մեղեդին, աշնան հողին ապրող տերևների խշշո՛ց, ժայռերի ճշնող ու հպարտ հայացքներ. ունեցի՛ր ներսումդ  քո բաժին մի բուռ բնությունը, կարողացի՛ր պահպանել այն` քո բաժինը: Մի՛ թշնամացիր. դա անմիտ է, տկար մարդու քայլ ~

Ojk16sKq47U

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s