художественная. литература.

Ֆերդոսի


Ֆերդոսի (Հեքիմ Աբոլղասեմե Ֆերոսիե Թուսին) ծնվել է Իրանի Խորոսան նահանգի Թուս քաղաքի մոտակա Շաղաք գյուզում, 935թ.-ին: Նա անկասկած Իրանի ամենախոշոր բանաստեղծն է, իսկ նրա կոթողային ստեղծագործություն ՛՛Շահնամե՛՛-ն ` Իրանի մշակույթի, մտքի և լեզվի հավերժական հրաշագործությունը: Ֆերդոսին Իրանի առասպելական հերոսների անունների հիշատակը հավերժացնողն է: 976 թ-ին թագավորական պալատի պատվերով շարունակել է գրել «Շահնամե» («Արքայապատում») պոեմը, որն սկսել էր վաղամեռիկ բանաստեղծ Դաղիղին: «Շահնամեում» նկարագրվում է Իրանի պատմությունը հնագույն շրջանից մինչև Խոսրով II շահի ժամանակները՝ մինչև մահմեդականության ներթափանցումը երկիր (VII դար): Առաջին տարբերակն ավարտել է 994 թ-ին, իսկ երկրորդը՝ 1010 թ-ին:

____
Պոեմը կազմված է 50 «թագավորություններից» (փադիշահ), «թագավորությունները»՝ մեծ ասքերից (դաստաներից)՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար բեյթ: Էպոսի ամենանշանավոր դաստաներից են՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ», «Իսֆենդիարի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Իսֆենդիար» և այլն:

ferdosi-tomb

Արդեն սկսել ենք ուսումնասիրել Իրանական գրականություն: Այս գաղափարը ինձ միանգամից շատ դուր եկավ, քանզի սիրում եմ ուսումնասիրել,կարդալ, գրել այլ մշակութային շրջանակներում ապրած գրողների մասին, սիրում եմ կարդալ այլազգի մեծերին: Սա էլ լավ առիթ եղավ կարդալու համար Ֆերդոսու ՛՛Ռոստամ և Սոհրաբ՛՛ վիպերգը:

(ՌՈՍՏԱՄԻ ԵՎ ՍՈՀՐԱԲԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ)

Հայր ու որդի բաց արեցին մրցության մեծ ասպարեզ,
Կարճ տեգերով իրար վրա հարձակվեցին վագրի պես։
Երբ տեգերի կապանքները կտրտվեցին՝ երկուստեք
Կռվի ելան նժույգներով, առանց նիզակ, առանց տեգ։
Հնդկական կոտ թրերն առան ու զարկեցին մեկմեկու,
Երկաթակուռ թրերից բոց ու կայծեր էր բեկբեկում։
Փշուր-փշուր եղան նույնպես և թրերը ոսկեզօծ,
Կարծես ոչ թե մենամարտ էր, այլ հարություն մեռելոց։
Ապա ծանր սյունի նման բարձրացրին վերտ ու լախտ,
Հարձակվեցին իրար վրա մեկը մեկից ժիր, անհադթ։
Հուժկու զարկից ծռմռվեցին պիրկ լախտերը երկաթե,
Քիչ էր մնում նրանց հսկա նժույգները սայթաքեն։
Նժույգներից վար թափվեցին զրահները ծանրատար,
Պատառ-պատառ եղան նրանց հագուստները ամրակար։
Թե՛ ձիերը, թե՛ քաջերը կանգ առան մի ակնթարթ,
Նրանց զարկին չեր դիմանում ոչ մի կոպալ ու երկաթ։
Մարմինները քրտինքի մեջ, իսկ դեմքերը՜ փոշեպատ,
Հոգնությունից ու ծարավից հևում էին անընդհատ։
Հայր ու որդի իրար դիմաց կանգնել էին քիչ հեռու,
Հայրը մռայլ, սակայն որդու սիրտը քենով էր եռում…
Դաժան աշխարհ, զարմանում եմ, թե ի՞նչ գաղտնիք կա քո մեջ
Մերթ ամեն տեղ նորն ես կերտում, մերթ ավերում ամեն ինչ։

default

1934 թ-ին Ֆիրդուսու գերեզմանի վրա կառուցվել է դամբարան: Տաջիկստանում նրա անունով կոչվել են ազգային գրադարանը և փողոց, Իրանում՝ համալսարան, Երևանում՝ փողոց:
Նկարահանվել են «Ասք Ռոստամի մասին» (1971 թ.), «Ռոստամ և Սոհրաբ» (1972 թ.), «Ասք Սիավուշի մասին» (1977 թ.) կինոնկարները (երեքն էլ՝ ըստ Ֆիրդուսու «Շահնամեի», ռեժիսոր՝ Բենսիոն Կիմյագարով):

Advertisements

2 thoughts on “Ֆերդոսի

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s