мысли. обо. всем/ T H O U G H T S

Սիրելու արվեստը…


Մենք կամ շտապում ենք արտահայտվել,կամ ուշանում ենք… Միշտ այսպես է……Սպասվածից շուտ հարազատացավ, սկսեց ժպտեցնել: Նա օտար է, ինչքան որ հարազատ..մի այդքան էլ հետու է ինձանից:  Մարդիկ շատ դեպքերում ուշանում են խոսել, անկեղծանալ..Սովորաբար բոլորն են այդպիսին…Բոլորն էլ բոլորի նման չեն ասում ու հետո զղջում են…Ավելի վատ դեպքերում` խոսում են ու փոշմանում… Մարդիկ միշտ վախենում են ինչ-որ բանից, մինչև մահ նրանք պայքարում են իրենց անհայտ վախերի դեմ, նրանցից թաքնվում, փախչում… Ամենամեծ վախը` վախենում են սիրելուց: Թո՛ղ ներեն նրանք, ովքեր սիրում են, ու անվախ են, իսկ ես նրանց վախկոտ եմ կոչում, ներեցե՛ք ինձ, բայց ես ճիշտ եմ, անկեղծ… Մարդի՛կ, դուք վախենում եք սիրելուց, ավելի դիպուկ` կոտրվելուց, օտարանալուց, վախենում եք… Իսկ մի օր էլ հասկանում, որ սարսափում եք սիրել նրան:

Մի՛ սարսափեք:

B9oL61LLpik

”Սիրելու արվեստը”…. Սիրել ինչ-որ բան, սիրել ինչ-որ մեկին..սիրել անել ինչ-որ բան… Կարևորը սիրելն է: Ցանկացած երևույթի հիմքում դա է ընկած` բնականաբար… Դա արվեստ է, տիրապետե’ք դրան :)  Այս  արվեստում չկա շահ, չկա կոպտություն… Անգամ ամենաբռի, ամենասառը մարդը վերջիվերջո` թեկուզ կարճ, բայց իր կյանքի մի էտապում կհասկանա ու կսովորի սիրելու արվեստը… Կան նրանք, որոնք ծնվել են ` ունենալով այդ արվեստն իրենց սրտում, գուցե քչերն են կարողացել պահպանել դա…  շատերը սկսել են կարծել, որ լիարժեք անկեղծ, սրտաբաց լինելն ուղղակի հանցանք է… Գուցե այդպես է, ով գիտե…

large

Բայց դուք այսպես մի կարծեք …

Եղե՛ք սրտաբաց, ում սիրում եք …

Հանդուրժեք, չէ՞ որ սիրում եք …

Մնա՛ և կա՛ց ԲԱՐԻ, ինչ է՞, մոռացե՞լ ես, չէ՞ որ դու կարող ես սիրել, ընդունակ ես …

Պա~րզ, անկեղծ, փափու~կ, երազայի~ն – լինել այսպիսին` սովորել սիրելու արվեստը …

JnHFdj2lGkM

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s