художественная. литература.

Ակսել Բակունց


Ակսել Բակունց
1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում ծնվել է հայ արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ Ակսել Բակունցը:

d5a2d5a1d5afd5b8d682d5b6d681

___

«Անձրևը...»

՛՛ Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով ՛՛….

Բակունցն առանձնանում է բնապատկերների հստակ, գեղեցիկ ու պատկերավոր նկարագրումներով: Սիրում եմ նրա ամեն մի նկարագրություն, երբ բնությունը համեմատում է մարդու հետ, երբ հրաշագեղ մակդիրներիով գեղեցկացնում է իր մտքերը: Ընթերցում ես, և ամբողջ բնապատկերն աչքերիդ առաջ է հառնվում` իր ձորերով, սաղարթախիտ անտառներով, Գորիսի լեռներով, իր առվակներով:

”Գվվում է ձորը անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները”…

«Անձրևը…»-ն այն ստեղծագործություններից է, որում կա Բակունցի ամբողջ բառապաշարի գեղեցկությունը, նրա կապը բնության հետ` ծառերի ամեն մի շարժի, գետի ամեն մի խշշոցի, ձորը անհայտ աղմուկի:

”Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերունու մեռած մազերը։ Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում” …
«Միրհավ»

Աշուն էր, պայծառ աշուն…

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը…

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև….Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը….

____

Դիլան դային հիշում էր Սոնային, ապրում նրա հետ կապված հիշողություններով, նրա նրբությամբ: Նրանք մանկության ընկերներ էին, միմյանց սիրում էին այնպես, որ այդ սերը ծիծեռնակի պես սավառնում էր երկնքով: Հետո արդեն Սոնան հարսի քողով ներս մտավ Դիլան դայիու տուն:

Դիլան դային այդ գիշեր քնեց հազարավոր չորացած ծաղիկների մեջ, որոնք ողողված էին Սոնայի բուրմունքով: Արևի առաջին շողերի ելնելուն պես նա վեր կացավ, և հրացանը ձեռքն առնելքով` նեղ ճանապարով քայլեց դեպի անտառ: Այդ ժամանակ անտառում շատ միրհավներ կան` ձորում, թփերի մեջ: Անտառի խորքից կանչում էր միրհավը։ Չորացած տերևների մեջ թաղվելով` Դիլան դայինը խորանում էր անտառով մինչև հասավ լորենիների ձորը։ Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բույն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը։ Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել։ Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում է գնդակից արագ… Աննշան աղմուկից միրհավը թռչում է,հեռանում, սակայն միայն մեկ ճերմակը մնաց սարին կանգնած: Նա նշան բռնեց, երբ նկատեց որսկան շանը: Շան շունչն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը, սակայն միրհավն իր վերջին ուժերը լարելով` բարձրացրեց թևքերն ու թռավ: Դիլան դայու հուշերում միշտ մնաց այդ վերջին միրհավը` արյունոտ, խեղճ…

Անցել են տարիներ, Սոնան մահացել է` նման այն միրհավին, ով ազատվեց ու լքեց իրեն, ինքը` ծերացել, ձեռքն արդեն փայտ է վերցրել: Նրա հիշողության խավար անդունդում շողշղում էր այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր…

Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր…

___

Բակունցի հրաշք ստեղծագործություններից մեկը` «Միրհավ», որում սերը համադրված է բնության հետ, որում կա և’ հուզականություն, և’ կարոտ, և’ բնություն… Միրհավի նման Սոնան մնաց որսորդի` Դիլան դայու տխուր հուշերում, միրհավի նման ճերմակ Սոնան թռչեց վերև` անսահմանություն…

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s