художественная. литература.

Կարեն Անտաշյան


Հանդիպում Կարեն Անտաշյանի հետ

400px-karen_antashyan

Հարցեր,քննադատական վերլուծություններ,կարծիքներ…ահա հանդիպման իմաստը: Բանաստեղծը նախ սկզում նշեց,որ շատ տարօրինակ զգացում ունի և սիրում է լինել ուսումնասիրվող առարկայի դերում ,ում հասցեին հնչում են լավ,գովելի խոսքեր,ինչու չէ նաև հետազոտական ու քննադատական մտքեր: ”15 տարեկանից սկսել եմ իմ գրական ջանքերը,որի շնորհիվ հասել եմ այս ամենին,և ունեմ այս բառապաշարը….”,- պատմում էր Կարենը: Բանաստեղծն իր հետ բերել էր գրքեր,որոնք հանձնեց դպրոցի գրադարանին` ”Գրանիշ” ամսագրի վերջին համարը և իր վերջին գրած գրքերից մի քանի օրինակ: ”Ինձ չեմ համարում արձակագիր’‘,- խոստովանում է բանաստեղծը,-…”Բանաստեղծությունն այլ աշխարհ է: Նրանում փոխաբերությունը,զգայականն ավելի շատ է,քան արձակում…Այն ավելի դժվար է հասկանալ”: Հետո սկսեց ավելի խորանալ լեզվի,իր արվեստի մեջ.”Կեղծ պոետիկա` դա հանգերով բանաստեղծություններն են..Դա նույնն է ինչ խաչբառ լուծելը: Դա հորինված,սարգված առարկա է…Ես ջարդում,վերացնում եմ բոլոր հանգերը…Փորձում եմ լեզվի հախից գալ :) …Բառերի հետ էքսպերիմենտներ եմ անում…Դա է իմ յուրահատկությունը…” Իմ հղած հարցին,թե ինչ գրողներից է նա երբևէ ոգեշնչվել,ինչ-որ բան ստացել,պատասխանեց` Տերյան,Սևակ… Կարեն Անտաշյան Կարեն Անտաշյանը 2009 թվականին մի խումբ երիտասարդ գրողների և գրաքննադատների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է: Անդամակցում է երեխաների մշակութային դաստիարակությամբ զբաղվող «Մասրենի» կազմակերպությանը:

antash-defacto1

Աղմուկ

Տարօրինակ,հետաքրքիր ու թաքնված իմաստով Պոեզոթերապիա շարքից ընտերցի ”Աղմուկ”-ը: Դուր եկավ, խոստովանում եմ, բավականին դուր եկավ: Բանաստեղծն իր տեղն էր ցույց տալիս,պատմում իր զբաղեցրած դիրքի մասին` իր հայրենի հողի վրա: Այնտեղ,որտեղ շատ մարդ է ապրում,նշանակում է` այնտեղ աղմուկ է: Հետևյալ տողերը գեղեցիկ թվացին ինձ` Մենակյացի համար տարօրինակ չի՞ ամեն անգամ սեփական դռան զանգը խփելը: Հատկապես, երբ հենց նոր ես գտել քեզ ցուցակում ու սեփական աչքերով համոզվել` դու կաս….. Այնտեղ` քո հայրենիքում,որտեղ որ դու ծերանալու ես,աղմուկը շատ է. հայրենիքդ մարդաշատ է` աղմուկը դա է ցույց տալիս. ”…չէ՞ որ ես ծերանում եմ հայրենիքի համար, իմ անունը կա հայրենիքի բոլոր ցուցակներում”…

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s