художественная. литература.

Հենրիկ Էդոյան


Հենրիկ Էդոյան

d5b0d5a3d686d686 images

Հանդիպմանն ընդառաջ երկար ընթերցեցի,տողեր կաին` անսահման տպավորիչ էին,մխրճվեցին ուղեղումս,դուր եկան…Հետաքրքիր գրելաձև կա. բանաստեղծն անընդհատ ինչ-որ բան է փնտրում,գուցե իր սեփական ես-ը.. Արվեստը մեռած է, քաղաքը՝ սսկված….Վերլուծելու դեպքում հնարավոր է երկար խոսել…

”Ինչպես ճապոնացի պոետը չէր կարող
տարբերել թարմ ձյունը և թափված
շուշանների սպիտակ տերևները,
այդպես ես չեմ տարբերում
հիշողությունը
և սերը
միմյանցից”…

Հենրիկ Էդոյանի գրվածքների,բանաստեղծությունների մեջ նուրբ լար կա, հոգեկան թաքնված հանգստություն,բայց միևնույն պահին կարդալով` զգացի անցյալի ու ներկայի անհամատեղելիության վախ` ”Մեկը նայում է ինձ
անցյալի մթությունից, մյուսը` իր ներկա
պայծառությունից”……
892210_10200819144259095_847885793_o-1
“ԿԱՆԳ ԱՌ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ” բանաստեղծությունների ժողովածունից հենց առաջին աչքովս ընկած ստեղծագործությունը եղավ ‘‘ԱՄԵՆ ԻՆՉ…”-ը: Բանաստեղծը ընդամենը ութ տողերի արանքներում կարողացել է հասցնել ընթերցողին բավականին ահռելի իմաստ: Նա ասում է,երբ ոչինչ չկա ասելու,խոսելու, դու ցանկացած բան էլ կարող ես ասել…երբ ոչ մի տեղ քեզ չեն սպասում ու չկա ոչ մի տեղ գնալու, դու պարզապես կարող ես ուր ուզես գնալ…Եվ, երբ շուրջդ ամենն ընթանում է ճիշտ,ապա ոչինչ էլ ճիշտ չէ այդ դեպքում…

ԱՄԵՆ ԻՆՉ…
Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:

Իր ելույթներից մեկում Հենրիկ Էդոյանը նշել է,որ պոեզիան լեզուն է,երբ արվեստագետը ստեղծագործում է,այդ ժամանակ լեզուն օգնում է մտքի ստեղծմանը. ”Միտքր ստեղծվում է այնքանով, որքանով ներսում կառուցվում է խոսքր’‘,- նշել է բանաստեղծը: Իսկական պոետը չի վերցնում արդեն իսկ ձևավորված լեզուն, մի քիչ ձևափոխում ու դարձնում իրենը: Նա պետք է ընդունակ լինի մտնել այդ լեզվական ու գաղափարական խաղի մեջ և դրանից ստեղծի հենց իր լեզուն,այն լեզուն,որով նա մտածում ու զգում է :

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ՊՈԵՏԻ ՄԱՍԻՆ

…….Ամեն տող ապրում է ինքնուրույն կյանքով,
ամեն տող սեփական իր պատկերն ունի,
նման ճյուղերի մեջ նստած թռչունի,
բառն այնտեղ ապրում է իր ներշնչանքով…..

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s