мысли. обо. всем/ T H O U G H T S

Ունես ամեն ինչ ու միաժամանակ` ոչինչ


Չունես ոչինչ, այն, ինչ պետք է քեզ, չունես,չկա………. Արամն այդ առավոտ այնքան էլ ուրախ չէր, ինչպես լինում էր հաճախ: Մի քիչ խոսեմ նրա մասին…

E7nnUItHdSA

Արդեն այն տարիքում էր, որ ` ըստ նրա, գիտեր ` ուր է գնում, ինչ ուղի է բռնել այս կյանքում, իսկ միակ վերացական, օդից կախված հարցը նրա անձնականն էր ,որը միշտ այդ վիճակում էր : Խոսքը մեր մեջ ,ես հարգում ու սիրում եմ նրա մարդ տեսակը, բայց հիմար էր նա: Գիտեմ` կծիծաղեք իմ անկեղծության վրա…Սիրո հարցում բախտը չէր բերում, այնքան էլ բարդ բնավորություն չուներ, բայց միևնույնն է , բախտը չէր ժպտում այսպես ասած` աղջիկների հարցում :))) Ես գիտեի, որ նա կենտրոնացած չէր սիրահարվելու վրա, կամ նրան հաջողվում էր այդպես ցույց տալ: Նա երբեք չի բողոքել ,միշտ հումորը տեղն էր, միշտ ժպտերեսիկ հիմարիկն էր..

Գեղեցիկ, չեմ կարծում գեղեցիկ էր, դու չէիր կարող նկատել նրա արտաքին թերությունները, որովհետեև ներսն այնքան հիանալի էր, միայն թե քեզ պետք էր հաջողվեր տեսնել նրա ներսը: Ես չեմ տեսել նրա աչքերը` սիրող աչքերը..բայց միշտ տեսնում էի կոտրված ու հաճախ դառը արտահայտված հայացքը, որն այս առավոտ ավելի ցայտուն էր…

Երբ ինձ հետ կիսվում էր, խոսքերի արանքում միշտ հուսահատ բառեր կաին..Ես իմ հերթին կիսվում էի նրա հետ, մի խոսով նա հիանալի ընկեր էր: Իրականում կար մեկը, ում հանդեպ նա ցանկանում էր անտարբեր չլինել`Մառան: Մի օր զանգահարեց Մառաին,տխուր էր.

-Բարև:

-Բարև………

-….

-Արամ?..

-Ուզում եմ խոսել հետդ:

-Խնդիր չկա,ուղղակի ազատ կլինեմ մոտ կես ժամից,եթե..

-Ուրեմն կես ժամից կլինես բակում:

Մառան նրա կուրսից,բակից էր…Չէ, մանկության ծանոթ-ընկերներ չեն: Արամին շատ լավ էր հաջողվում պահել զուտ ընկեր լինելու վիճակը: Ես Մառաին գիտեի քիչ թե շատ..

Քանի կես ժամը չի անցել,և քանի Մառան զբաղված է,առիթից օգտվելով պատմեմ ավելի մանրամասն Արամի մասին :)
Արամին շատներն էին նախանձում: Իրո’ք, նա ուներ ամեն ինչ…բայց ես գիտեի, որ նրա ներսում շատ բաներ են կիսատ: Սեր էր ուզում ինչ-որ մեկից, չեմ կարծում Մառայից…Բայց նրան հիմա դա շատ պետք էր :Խնդիրներ ուներ տանը, ընկերների մեջ, չնայած որ ուներ մոտ ու վստահելի ընկերներ, բայց այդ շրջանը նրա համար շատ բարդ էր, ես դա տեսնում էի…Նա  ինքը, չէր հասկանում` ում հանդեպ ինչ էր զգում,ում է ատում, ում կարող է կամ ուզում է սիրել: Նա Մառայի հանդեպ ոչինչ չէր զգում, կարծես զգալու ունակությունը կորցրել էր..Բայց գոնե իր մեջ իրեն համոզում էր սիրել այդ աղջկան..Բայց չէ որ սիրել և համոցել բառերն իրարից բավականին հեռու են…Միևնույնն է նրա կատակներն ու կեղծ արտաքին ժպիտները կարողանում էին թաքցնել այս ամենը….

i9xqWnHl67A

Արդեն բակում էր, երբ Մառան իջավ.

-Ար,ինչ է եղել,-անտարբեր տոնով հարցրեց,-երևի էլի կուրսով տեղ ենք գնում,դու էլ ուզում ես ինձ համոզես`ես էլ գամ?

-Չէ..

-……

-Ինչ ես կարծում,կլինի ինչ-որ մեկը,ով ընդունակ կլինի ինձ սիրել?

-Երևի:

Արամը լռեց,միգուցե այլև չցանկանար ինչ-որ բան արտասանել,եթե չլսեր հետևյալը.

-Քեզ հիմա էլ ինչ-որ մեկը սիրում է..պարզապես դու ես վախենում սիրելուց,կորցնելուց,դու միշտ էլ այսպսին ես եղել ու կմնաս……….

____________________________________

Արամը չէր ուզում կոտրել, այսպես ասած մերժել նրան: Ուղղակի չկար այն ներքին ձգողական կապը,փորձում էր ստեղծել իր մեջ, որը սովորաբար զգում են սիրահարները:  Չնայած զարմացած էր նրա խոսքերից, նա որոշեց ոչինչ այդ թեմայով չասել,չխորացնել ոչինչ: Չգիտեմ, միգուցե մի պահ մեծամտացավ, որ Մառան իր նկատմամբ անտարբեր չէ……..Համենայն դեպս նա Մառային ուզում էր տեսնել իր համար մոտ ընկեր, մի աղջիկ, ում հետագայում կփորձեր սիրել` նրա մարդկային հատկանիշներով, նրա ներքին գեղեցկությամբ ու նրբության համար… 

Ահ, Մառան հրապուրված էր Արամով, բայց ոչ նրա ներսում եղածով………Կոպիտ ասած, այդ օրվանից Արամը այլևս չզանգեց Մառային: Կարծես թե հիասթափվեց,վերջապես հասկացավ` անգամ նա չէր կարող ինքն իրեն համոզել սիրո հարցում…Եվ ճիշտն ասած ,Մառան ոչ մի ափսոսանք ,ոչինչ չզգաց, նա ինքն էլ գիտեր, որ Արամի մարդ տեսակը նա չէր սիրում, այլ նրա նյութական աշխարհը…………….

101401429080195223_0HdEKr5Y_c

Դա երեկ էր,այսօր Արամի վիճակը այնպիսին է, ինչպիսին նշեցի սկզբում: Մտախոհ, մտազբաղ, միաժամանակ կատակասեր հայացքը ինձ վրա գցեց ,երբ մտա նրա սենյակ: Նրանց ընտանիքի հետ մենք շատ մոտ էինք: Հայացքը շատ բան էր ասում, շատ բան էր ուզում պատմել, կիսվել…Կարծում էի` մտնելուս պահից արդեն պետք էր պատմել` ինչ եղավ երեկ: Սակայն, ի զարմանս ինձ, նա չասեց ոչինչ սկզբում, ուղղակի ինձ գրկեց ու կարծես թե արտասվում էր, կամ ոչ` չգիտեմ: Հետո, ինչպես միշտ,ինձ համար թեյ պատրաստեց,որի ընթացքում պատմեց`ինչ էր Մառան ասել նրան, ինչպես ացնավ և այլն…Տրամադրությունը ավելի լավը դարձավ ,քան այն պահին, երբ ես սենյակ մտա ու տեսա դեմքը` հիմարիկ :)) Ամիսներ անց, արդեն նա սիրահարվել էր, օօհ, դա իրոք նշելու առիթ էր: Վերջապես  սիրահարվել է, բայց թե մինչև այդ նա ինչ էր զգում այս աշխարհի, իր անձի, ամեն ինչի նկատմամբ, նա ու ես գիտեինք: Բայց Աստված նրան սեր տվեց,տվեց այն հասկանալու ունակությունը,որ մարդիկ առանց սեր ` այսօր կամ վախը կկործանվեն: ♥ ^_^

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s