художественная. литература.

Սոմերսեթ Մոեմ. մտքեր


r00005331

Գթասրտություն կա սիրո մեջ, սիրած էակին պաշտպանելու ցանկություն, բարիք գործելու, հաճույք պատճառելու ձգտում, և եթե սերը անձնազոհություն չէ, ապա բոլոր դեպքերում հիանալիորեն քողարկված եսասիրություն է: Սակայն որոշակի երկչոտություն էլ կա սիրո մեջ: Սերը ամենակուլ զգացմունք է, որ զրկում է մարդուն ինքնուրույնությունից, և նույնիսկ ամենախորաթափանց մարդը, չնայած գիտե, որ այդպես էլ կլինի, իրականում չի կարող պատկերացնել, որ կանցնի իր սերը: Սերը պատրանքով է պարուրում մարմինը, և մարդը հասկանալով, որ դա պատրանք է, այնուամենայնիվ այն ավելի է սիրում, քան իրականությունը: Սերը մարդուն դարձնում է ավելին, քան նա կա, և միաժամանակ փոքր-ինչ պակաս ……

tumblr_mjnv4qi8RI1rjhw7do1_500_large

Սերը, որպես կանոն, մարդու կյանքի դրվագներից մեկն է, իսկ վեպերում մեծ տեղ են տալիս դրան, որը չի համապատասխանում իրական կյանքին: Քիչ տղամարդ կգտնվի, որոնց համար ամենակարևոր բանը աշխարհում սերն է, և դրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են: Նրանց արհամարհում են նույնիսկ կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից: Երկրպագելը շոյում է կանանց, հուզում, բայց նրանք ներքնապես զգում են, որ այդ տիպի տղամարդիկ խղճուկ արարածներ են: Նույնիսկ այն կարճատև պահերին, երբ տղամարդը սիրում է, նա զբաղված է նաև այլ գործերով, որոնք շեղում են նրա միտքը սիրո առարկայից: Մեկի ուշադրությունը գրավում է աշխատանքը, որ նրան ապրուստի միջոցներ է տալիս, մյուսը տարված է սպորտով, մի ուրիշը` արվեստով: Տղամարդկանց մեծամասնությունը իրենց գործունեությունը ծավալում են տարբեր բնագավառներում. նրանք ընդունակ են ամբողջովին կենտրոնանալու միայն այն բանի վրա, որ տվյալ դեպքում հետաքրքրում է նրանց, և սրտնեղում են, երբ մեկը խանգարում է մյուսին: Սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունը կայանում է նրանում, որ կինը ամբողջ օրն է սիրում, իսկ տղամարդը` երբեմն ))

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s