художественная. литература.

Սոմերսեթ Մոեմ «Թատրոն»


Առհասարակ սիրում եմ Մոեմ կարդալ. հետաքրքիր է, կարդալու ժամանակ այն միտքն է հետապնդում, թե ի՞նչ է լինելու հետո, ինպչե՞ս են դեպքերը ընթանալու և ի վերջո ամեն ինչ ինչպիսի՞ ավարտ կունենա:

191966002837922911_3MAjQIis_c_large

«Թատրոն»-ը նրա այդ վեպերից մեկն էր: Կարդացի միանգամայն մեկ շնչով: Վեպը Ջուլիայի մասին էր, ով հանրաճանաչ դերասանուհի էր, ում ամբողջ Անգլիան էր ճանաչում, գեղեցիկ էր, բարեկազմ, ում ձգտում էին հասնել բոլոր տղամարդիկ: Նրա կյանքում ամենահաջողվածը  եղավ ամուսությունը, համենայն դեպս դրա առաջին տարիներն այդպես էր թվում: Մայքլ, այսպես էին անվանում ամուսնուն, ով արտակարգ արտաքինի տեր տղամարդ էր, ում սիրահարվում էին ցանկացած աղջիկ, օրիրոդ, կին նրա հետ մի պահ հանդիպելուն պես: Ջուլիան նույնպես սկզբում, մինչ ամուսնությունը, ուղղակի տարված ու գերված էր Մայքլի արտաքինով: Բայց ցավոք նա չուներ այն արտիստիկ ու թատրոնի ոգին, չուներ այն տաղանդը, որն ուներ Ջուլիան:

«Անգամ եթե պիեսը լավն է, հանդիսատեսը դարձյալ գալիս է դիտելու դերասանի խաղը և ոչ թե պիեսը»,- մի հատվածում ասում է Ջուլիան, ում համար հանդիսատեսը, նրա արձագանքներն, կարծիքներն անբաժանելի մասն էին կազմում նրա կյանքի: Ջուլիան ի վերջո կատարում էր իր դերասանուհու ամեն մի մանր պարտականություն, միշտ հիացնում էր դահլիճին, բայց մի շրջան եկավ, որ նրա կյանքն արդեն փոխված էր: Նա սիրահարվել էր իրենից 20 տարի փոքր մի պատանու, ով ուներ նրա փողերի, նրա հարստության կարիքը, իսկ Ջուլիան սիրո պակասից ամեն ինչ անում էր` չկորցնել Թոմին` այդ պատանուն: Հետո արդեն հասարակությունը սկսեց խոսել նրանց սիրավեպի մասին, որն  իհարկե Ջուլիան ժխտում էր, իսկ Մայքլը կուրորեն վտահում էր կնոջը:

Ջուլիան և Մայքլը ունեցան մեկ որդի` Ռոջերը, ով երբեք էլ ցանկություն չունեցավ կապ ունենալ թատրոնի,դերասանության և բեմի հետ: Մայրը երբեք ժամանակ չուներ սիրելու, խոսելու որդու հետ: Միշտ բեմում էր, պիեսներն էր կարդում, փորձերի  ու ներկայացումների, այնպես որ ժամանակ չէր լինում Ռոջերի համար, իսկ Մայքլի հետ շփվում էր միշտ, քանզի աշխատում էին միասին իրենց թատրոնում:

«Մի եղեք բնական: Բեմը դրա տեղը չէ: Այստեղ ձևացնել է պետք, թվացեք միայն բնական…»:

581539_440260289345380_2092758205_n_large

Ամբողջ մի վեպ պատմեց բեմում և բեմից դուրս մարդկանց կյանքը: Թվում է` նույնն է, բայց շատ տարբեր կյանքեր` հերոսուհուն, ում տեսնում էին բեմում ամեն անգամ տարբեր դերեր փայլուն խաղալուց, նույնը չէր իր հարդարման սրահում, տանը, ընկերների հետ, ընտանիքում: Երբ բեմի վրա մի գեղեցկուհի է փայլում, խոսում վստահ, անվախ, հպարտ, նույն այդ հերոսուհին իր կյանքում անում է աննշան, բայց ազդեցիկ սխալներ, ունենում է ապրումներ, ցավեր, վիրավորանքներ, իսկ թատրոնի շենք մտնելուն պես բոլոր այդ վատ մտածմունքները ցրիվ են գալիս:

Advertisements

4 thoughts on “Սոմերսեթ Մոեմ «Թատրոն»

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s