художественная. литература.

Օմար Խայամ և Հաֆեզ


 ՛՛Իրանական գրականություն՛՛  նախագծի շրջանակներում մեջ սիրով նաև հետաքրքրվում, ծանոթանում և ծանոթացնում են ենք պարսիկ գրողներին:
___

                               Օմար Խայամ

Խայամը ծնվել է 1048 թվականի մայիսի 18 ին, Նեյշաբուրում։ Օմար Խայամը ոչ միայն գրականության մեջ է իրեն դրսևորել, այլ  նաև նա պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ է: Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ մար Խայամն աշխարհում ճանաչված է որպես տաղանդավոր պոետ, սակայն նա ամեն ինչից առաջ տաղանդավոր գիտնական էր՝ իր ժամանակի մեծագույն գիտնականերից մեկը։ Նա լավագույնս կարողանում էր մարդկության խնդիրներն ու դժվարություններն արտահայտել իր ստեղծագործություններում։

images%20(61)

Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ: Նրա քառյակները մեզ հայտնի են Գևորգ Էմինի թարգմանության շնորհիվ: Ահա մի քանի քառյակներ`
Վեր կաց, սաղի, ազատիր ինձ այս ցավից.
Սիրտս հանիր այս աշխարհի գրավից,
Բեր մի սափոր գինի խմենք միասին,
Քանի սափոր դեռ չեն շինել մեր կավից:
___
Մեզնից առաջ նոր ու հին Է եղել Էլի,
Տիեզերքը իր բանին Է եղել Էլի,
Այնտեղ, ուր դու ոտք ես կոխում, իմ սեւահոն,
Մի գեղուհու աչքի բիբն Է եղել Էլի:
___
Քո պտույտը անաղարտ չէ, ո՜վ երկինք,
Ինձ ազատիր, մեղապարտ չեմ, ո՜վ երկինք,
Իսկ եթե դու նախընտրում ես ապուշին,
Ես այնքան էլ խելոք մարդ չեմ, ո՜վ երկինք։

Հայ գրականության մեջ քառյակների հզոր վարպետ է, իհարկե, Հովհաններս Թումանյանը: Խայամի քառյակնը համամեմատել մեր թումանյանական ոգով, սիրով, նրա լեզվի քացրությամբ գրված քառյակների հետ, սխալ կլինի: Բայց այնուամենայնիվ, Թումանյանի ոգին լինելով ինձ հարզատ` նրանն ավելի մոտ է ինձ: Թումանյանի մտքի հատակն ավելի խորուն է, ավելի մութ, խորանալ միշտ հնարավոր է նրա քառյակների մտքերի մեջ:

Կարելի է իմանալ, որ  Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։

դսֆսֆ

                              Հաֆեզ 

Խոջա Շամս ադ-Դին Մուհամմեդ Հաֆեզ Շիրազի (1390 – 1326), նշանավոր պարսիկ բանաստեղծ և սուֆիզմի վարպետ։ Նրա ստեղծագործությունների ժողովածուն՝ «Դիվան»-ը պարունակում է 573-ից 994 բանաստեղծություններ։ Հոկտեմբերի 12-ը Իրանում նշվում է որպես Հաֆեզի օր :

«Չափազանց հաճելի է Հաֆեզի գրվածքները բնագրի լեզվով կարդալը, և այն շատ գեղեցիկ է հնչում»:
                                                Ֆրիդրիխ Էնգելս` գերմանացի փիլիսոփա
Image_4586
Հաֆեզի պոեզիայի քնարական հերոսը մարդն է՝ մե՜րթ ազատախոհ և երազող, մե՜րթ ճգնավոր ու մոլեռանդ: Ըստ բանաստեղծի՝ հասարակ մարդիկ՝ ճորտը, մուրացկանն ու դերվիշը, օժտված են ավելի բարձր հոգեկան ու բարոյական հատկանիշներով և առաքինություններով, քան այն արքան, որի ձեռքերն արյունոտ են: Մարդկանց խրատել է ագահություն չանել, հարստություն չկուտակել և վշտերն ու զրկանքները մոռանալ գինու մեջ.
Գինու բաժակն առ ու քամի՜ր, անցավո՜ր,
Վշտեր ունես, գինի՜ խմիր, անցավո՜ր:

___

Պարսկերենից թարգմանեց Ազատ Մաթյանը

Ելի՛ր, սաղի, գավերը լից, ու դարձրուր, խմենք ցմրուր,
Հեշտ է թվում սերն սկզբում, հետո դառնում կրակ ու հուր։
Մուշկի անուշ բուրումներով զեփյուռն իր զով վարսերն օծեց,
Նրա բուրող գանգուրներից սիրտս դառավ արյուն ու ջուր:
Գինով ներկիր քուրձը հագիդ, երբ ծերուկ մոգն է քեզ ասում,
Խիզախ ճամբորդ, լոկ նա գիտի, թե ոնց պիտի գնալ և ուր։
Ով նստած է խաղաղ ափին, ի՞նչ կիմանա մեր վիճակից,
Խավար գիշեր, անհատակ ծով և ալիքներ ահազարհուր։
Ամբարտավան վարք ու բարքով վաստակեցի վատի անուն,
Ի՞նչը ծածկեմ, երբ իմ խոսքն է, այստեղ-այնտեղ և ամենուր։
Կամ ի՞նչ հանգիստ ու հեշտություն անուշ գրկում սիրեկանի,
Երբ զանգերն են հնչում անվերջ.«Ելեք ճամբա, գնում ենք»–ու՞ր։
Միացում ես տենչում եթե, մի անջատվիր յարից, Հաֆեզ,
Նրա անգին սիրո համար աշխարհն ու իր գանձերը տուր։

Advertisements

One thought on “Օմար Խայամ և Հաֆեզ

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s