мысли. обо. всем/ T H O U G H T S

Ես արդեն գտել եմ քեզ …


… Այսօր անցորդները նրանք են, որոնց հաջողվել է: Շատ քիչ ավել, քան ուրիշներին: Ի դեպ, անցորդներից ամեն մեկը խոստովանում է, որ վաղը գիշերը գուցե հենց իր սիրտը կոտրվի: Մեծ քաղաքների օրենքը` բոլորին միասին հնարավոր չէ հաջողվի:

… Ժամացույցի վրա 03:12-ն է: Դատարկ կանգառ: Շուրջը ոչ ոք չկա, բացի մեզանից և երկու հարբած թափառողներից, որոնք քնած են նստարանների վրա: Մենք նստած ենք իրարից հեռու : Նա հավաքեց մազերը, ակնոցները դրեց աչքերին: Ես լուռ նայում եմ մեր հեռավորությանը: Մեքենաներ քիչ կան: Լուսակիրն անընդհատ փոխում է իր գույները:

3875365237_4a3361f1dd_large

… Բոսֆորը լռում է: Քթիս մոտով ծխախոտիս ծուխն է սավառնում: Ուղիղ սրտից. «Ես վախենում եմ քեզ կորցնել… քե՛զ, լսու՞մ ես»: «Ես այսպես էլ կորած եմ…»: … Հետո վեր թռավ տեղից. «Նայի՛ր, ես փերի եմ, հիմար փերի, ով խնդրում է քեզ` կորցրու ինձ»:  «Ուշ է արդեն, ես արդեն գտել եմ քեզ»: … Ծիծաղում է. «Եվ ինչու՞մն է խնդիրը, նորից կկորցնես …»

large

Լռում եմ:

Նայում եմ երկնքին: Գուցե այնտեղից աստղ ընկնի: Ընկնում է ուղիղ Բոսֆորի սրտի մեջ: Միտքս միանգամից երազանք է որոնում: Ասում են, եթե աստղը երազանքիդ հետ ընկնում է, այն իրականանում է անշուշտ: Ժամանակ չկա, այն արդեն ընկնում է: Հասցնում եմ: Երազանք պահեցի. «Սեր` առանց բաժանման»:

tumblr_me1qw6Tl5R1rsm53yo1_400_large

«Ես երազանք պահեցի երկուսիս համար»: Նա ժպտում է. «Ես նույնպես: Դա անգամ երազանք էլ չէ… Ես պարզապես ասացի` ”Մի՛ լքիր ինձ” : Ասացի աստղին, բայց մտածեցի քո մասին»:

… Ժամացույցին ժամը 04:16 է:

Արդեն ժամն է

գնալու ….

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s