художественная. литература.

Կոմիտասի նամակները


default

Բազմաբովանդակ էին, հետաքրքիր, և ընթերցելու ընթացքում հասկանում էի, որ Կոմիտասն իր նամակներից մի քանիսում բարձրացնում էր այնպիսի խնդիրներ, որոնք հենց այսօր էլ կան` մինչև հիմա չստանալով լուծումներ:  Զարմանալի է, ցավոտ. թվում է այդ ամենը գրելուց նա տեսնում է, թե հիմա ինչ է կատարվում. ամեն ինչ ավելի լուրջ է այսօր, քան տարիներ առաջ, երբ գրում էր իր ցավը, մտահոգությունը հայրենիքի մասին: Անչափ դուր եկավ Մաթեւոս Իզմիրլյանին ուղղված նամակը, որում Կոմիտասը գրում է. «… Ազգային ճաշակն օտարացած և խորթացած, աւելին կասենք, ծաղրի առարկայ դարձած՝ յանձին տգէտ և անձնապաստան դպրապետների, որոնք չգիտեն իրանցը, չեն էլ ուզում որոնել, սովորել և արհամարհելով ամեն ինչ՝ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրօք կործանարար երաժշտութիւն ...»  : Միթե հիմա գնահատվում ու մեծարվում է այն երաժշտությունը, որ հարիր է մեր նախնիներին, մեզ, մեր ազգին: Նամակներում կա ջերմություն, զգացվում է սրտի խորքում գոյատևող ցավը,դրան զուգահեռ չի դադարում հուսալ, հավատալ, ձեռնարկել ամեն բան փրկելու, լուսավորելու և չպղտորելու այն, ինչ թանկ է, ինչ անգին  ու մեր ժողովրդինն է:

կլկլ

Հովհաննես Թումանյանին, Արշակ Չոպանյանին, Տիրայր Վարդապետին, Մարինա Ստամպոլցյանին Կոմիտասը գրում է ջերմությամբ, ընկերական, բարի հոգատարությամբ: Հաճելի էր ընթերցելը…

Նիկողայոս Տիգրանյանին, Գարեգին Խաչատրյանին, Սպիրիդոն Մելիքյանին գրված նամակներում Կոմտասն ամենից շատ խոսում ու պատմում էր իր կատարած աշխատանքների, գործունեության մասին:

Ուզում եմ Կոմիտասի նամակներից առանձնացնել նաև Մարգարիտ Բաբայանին գրված նամակը. «… աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու …»:
Նամակում գրում է իր անսպառ մտահոգությունների մասին, որոնք ուղղված են մարդկանց, որոնք չեն տեսնում այլևս բարին, լույսը, կորցրել են հավատն ու լավը տեսնելու ունակաությունը:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s