художественная. литература.

Էլչին Սաֆարլի


Ես վաղուց` արդեն կես տարի կլինի, ինչ ուսումնասիրում եմ եմ մի ադրբեջանցի գրողի, ով ստեղծագործում է ռուսերեն լեզվով,ով ծնվել է Բաքվում 1984թ, բայց ապրում է արդեն երկար տարիներ Ստամբուլում: Ժամանակակից գրող-լրագրող է: Սկսել է ստեղծագործել 2008`թ-ից:

Շատ պատահական մի օր, ես սկսեցի կարդալ նրա մտքերից մի քանիսը, հետո անդրադարձա նաև ուրիշ գրողների, կարդացի այլ մտքեր, բայց նրա անգամ մեկ տողը, որ ընթերցել էի, մտքիցս դուրս չէր գալիս: Չդիացա, իրոք, գտա, կարդացի կենսագրությունը (ի դեպ, համացանցում հայատառ նրա կենսագրությունից չկա անգամ մեկ բառ) ծանոթացա գրքերին, որոնց վերնագրերն արդեն ստիպում էին ընթերցել իրենց:
Եվ առաջին գիրքը , որ կարդացի Էլչին Սաֆարլիի գրվածներից, դա` “Ես կվերադառնամ” վիպակն էր: Վիպակից մի քանի հատվածներ սկսեցի թարգմանել ու հասկանում էի, որ ավելի եմ սկսում սիրել, կապվել, թարգմանեցի ու հասկացա, որ նրա բոլոր գրքերը հարկավոր է կարդալ:

m8IO-brWb50

Վիպակներից մեկում հեղինակը գրում է.

“Ես հիմա հասկանում եմ, որ դեռ շատ վաղում եմ սիրում քեզ: Այդ զգացմունքը ապրել է իմ խորքում և մենք երբենք չեն վիճել իրար հետ: Այդ զգամունքի հետ ապրել եմ համերաշխ …. “:

( ՛՛Ես կվերադարնամ՛ )

” Միայն խնդրում եմ քեզ, եղի՛ր իմ ներսում: Ուղղորդի՛ր ինձ այն ճանապարհով, որով դու կգնաիր: Եղիր ինձ հետ: Չէ՞ որ իզուր չէր, մի երեկո, մի սենյակում, դեր երիտասարդ ժամանակ, իմ երազում քեզ ինձ խոստացան…”:  ( ՛՛Ինձ քեզ էին խոստացել՛՛ )

____

Խորհուրդ եմ տալիս ընթերցել նրան, մտքերը, խոսքերը ուրիշ են` յուրահատուկ, համակող: Սիրում եմ նրա մտքերը, որոնք, երբ ընթերցում ես, նկարագրվող նուրբ պատկերը հառնում է աչքերդ առջև: Երբ սկսեցի թարգմանել ՛՛Ես կվերադարնամ՛՛ վիպակը, ցանկություն էր առաջել` առաջինը ես թարգմանեի հայերեն, քանի որ նրա գրքերը ռուսերենից թարգմանվել են այլ լեզուներով, բայց հայերեն` ոչ: Այդ ցանկությունը մինչև այսօր դեո կա, դեռ  շարունակական է , քանի որ անհնար է անջատվել, պոկվել մի գրքից, որը շատ շուտ է դառնում հարազատ, շուտ է սկսում խոսել ու քայլել հոգուդ հետ:

 

Advertisements

One thought on “Էլչին Սաֆարլի

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s