художественная. литература.

Պատից այն կողմ …


Ջեյմս Սոնդերս

Նպատակ, ցանկություն ~

Հասնել դրանց` կնշանակի անցնել ցանկացած պատ, արգելք:

tumblr_lwiuijDm3T1r3e29go1_400_large

«Պատից այն կողմ » -ի հերոսը տենչում էր ազատվել, անցնել այն ահռելի պատը, որը չի տողնում տեսնել, թե ինչ կա այնտեղ` այն կողմում, ազատվել այդ պատնեշից, լինել ազատ, ճախրել վերև, հասնել երազանքներին:

__

«Մի խոսքով այդ պատը կար: Կամ չկար: Ավելի շատ կար, բայց մի ուրիշ ձևով, կամ վերջապես թվում էր, թե կար … »

Պատը ճնշում է գլխավոր կերպարին, ով առանձնանում է իր ազատատենչ ոգով, ով դեմ է դուրս գալիս ամենքին` հանուն սպասված ճախրանքի, փափագի: Լինել անվախ, դառնալ օրինակ մյուսներին, փորձել գտնել, սիրել, չլինել միապաղաղ. հերոսն այսպիսին էր` ինձ նման … Այո՛, վստահ կասեմ, գուցե հերոսը ես էի, կամ շատ նման էր ինձ: Ես ինձ լավ էի զգում` նա ինձ նման էր մտածում, անհամբեր էր, որ փնտրի, հասկանա, տեսնի այն կողմը, անցնի բազմաթիվ պարիսպներ, պատեր, չընկճվել ու միայն առաջ շարժվել:

____

« Նա թռչում էր վեր, ավելի ու ավելի վեր, մինչև որ, ներքև նայելով, ըստ երևույթին տեսավ այդ գեղեցիկ արևոտ օրվա ամբողջ հմայքը, երկրի ու ծովի ամբողջ տարածքը, տեսավ ներքևում վխտացող մարդուկներին և անսահման հեռուն:

Եվ այդ ամենը բարի էր … »

ֆգդգ

Պատմվածքը դրդում է մտածել այն խոչընդոտների մասին, որ հանդիպում ենք կյանքում: Գուցե հենց մենք էլ ստեղծում ենք մեր կյանքում  անջրպետ` մեր և մեր նպատակների միջև: Բավական է ցանկանալ բարձրանալ այդ պատը, անցնել ու հաղթահարել այն, հասկանում ենք, որ կա ավելի լայն աշխարհ, լայնատարած կյանք, ուր կա սե~ր, նպատակ, ազատությու~ն …

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s