мысли. обо. всем/ T H O U G H T S

Թող դատարկվի …


Թող դատարկվի … թո՛ղ:
Ես չեմ զղջում, որ չեմ վստահել քեզ: Ես ճիշտ էի: Ու թող դատարկվի ամեն ինչ, ամենը … Թող վերանա ամեն մի հիշողություն, որտեղ կամ ես… Վերացրո՛ւ այդ ամենը : Լսո՞ւմ ես, քեզ հետ եմ : Ես չունեմ քեզ այլև ոչինչ` ոչ մի բառ ասելու… միայն` վերացրո՛ւ այդ ամեն մի հիշողությունը: Ես գիտեմ` դու կարողանում ես վերացնել հուշերդ` քեզ համար կապ չունի` թանկ, թե էժան… Դու պարզապես կարողանում ես մոռանալ : Այս անգամ էլ այդպես կանես: Ես կստիպեմ քեզ: Լռեցրո՛ւ քո մեջ ստախոսին, ես նրան արդեն բացահայտել եմ, նա ինձ` ի տարբերություն ուրիշների, այլևս չի կարող խաբել: Լռեցրու՛, քանի դեռ այն չի սկսել բնակվել քո ներսում:

tumblr_m4cj3sCH0z1rnbmtco1_400_large

Թող դատարկվի ամեն մի միտք, ամեն մի պատկեր, որտեղ ես կամ: Ես ցավում եմ քեզ համար` դու զրկվում ես շատ բանից` ինձնից, իմ հետ կապված շատ բաներից: Գիտեմ, գուցե… գուցե հիմա ինձ ավելի շատ կսիրեմ, քան երբևէ մտածել եմ, որ կարող ես նաև դու դրան արժանանալ: Ցավում եմ, բայց հիմա այսպես կլինի… Ես վստահ էի, լսո՞ւմ ես, պարզապես վստահ, որ քեզ հավատալ չի կարելի: Չգիտեմ, միգուցե ներքին ձայնն էր, որ հուշեց, որ էլի ու էլի ինձ հուսախաբ չարեց, համենայն դեպս` ես վստահում եմ միայն ինձ:

tumblr_m9aoqeGLdE1qbef7co1_500_large

Գիտե՛մ, քեզ դատարկ կթվա քաղաքը: Թող այդպես թվա… Ես միայն ցավում եմ քեզ համար, խղճում: Ուրիշ ոչինչ անել չեմ կարող` դու արժանի չես: Ես ժպտում եմ քեզ վրա, ժպտո՛ւմ, ոչ թե ծիծաղում: Գիտեմ, քեզ համար դժվար կլինի, դու կսկսես նույն խաղդ խաղալ, այն խաղը, որտեղ ստիպում ես, որ քեզ խղճան, քեզ սիրեն, հասկանան… Նույն խաղը ` ծայրից ծայր : Գուցե գտնվի մեկն, ով հուզվի դերիցդ, վերապրի կեղծ խաղդ` ընկնի ճանկերդ: Գիտեմ, դու չէիր սպասում, որ ես կհասկանամ, որ ես չեմ լինի հանդիսատեսիդ շարքերի մեջ: Ես առանց խաղդ նայելու էլ գիտեմ, որ այն կեղծիք է` խաբկանք: Ների՛ր, որ շուտ հասկացա, ցավում եմ .. ))

large

___

Թող դատարկվի … թո՛ղ:
Ես չեմ զղջում, որ չեմ վստահել քեզ: Ես ճիշտ էի: Ու թող դատարկվի ամեն ինչ, ամենը … Թող վերանա ամեն մի հիշողություն, որտեղ կամ ես…

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s