мысли. обо. всем/ T H O U G H T S

Չասված խոսքեր


«Ես նախընտրում եմ լռել: Կամ գուցե վախենում եմ խոսել. դա հետագայում պարզ կլինի: Հիմա` ներկայում, ես լռում եմ, ենթագիտակցաբար գիտեմ` պետք է ասել,  ասել այն, ինչ կա` առանց ավել բաոի, իր ամբողջ պարզությամբ, փափուկ անկեղծությամբ»,- մտածում  ու շարունակում եմ անխոս մնալ նույն դիրքում, անշարժ հետևել անցորդներին, լուռ խորհել խոսելու մասին: Նիրհել` չնկատելով, թե ինչպես արևալի օրս խամրեց գիշերվա հանգստության մեջ:

Fotor0909165449

«Ի՞նչ է, զղջում եմ, ո՛չ, ամենայն հավանականությամբ` ոչ: Չեմ սիրում զղջալ, գուցե անգամ ամենակարևոր չասված խոսքերիս համար»: Նորից մտքերս տանում են անցյալ, լողալով գիշերվա սիրելի մթության մեջ` ես հասնում եմ անցյալի դուռը: Այո՛, իրոք չասված խոսքեր` լի սիրով ու միայն անկեղծությամբ: Բայց դրանք չասված են. ու՞մ է հարկավոր դրանց անկեղծ լինելը: Նույնն է. ազատատենչ ու պարզ թռչունին նետես վանդակն ու բոլորին համոզես, որ նա գիտի, թե ինչ է ազատությունը, կյանքը, սերը: Դա հենց չասված բառերն են, ինչպե՞ս համոզես, որ կլինեին անկեղծ, եթե ասեիր: Լավ կլինի` լռե՛լ չասված խոսքերի մասին:

Fotor090916565

Վախենում եմ, սկսում եմ կառավարել միտքս, բերել ներկա, տանել խավար ապագա, բայց պոկել անցյալից` չասված բառերից. դրանք շատ են ~ … Նայում են ինձ, զգում եմ, որ նրանք դեռ մնացել են այդպես անբիծ, չասված են, բայց չեն պղտորվել: Չասված խոսքերս միայն իմն են` թեկուզ անցյալում: Դեռ անցյալում թափառումների մեջ նստած` շուրջս գիշերն ավելի թունդ է դառնում: Ոմանք արդեն անիմաստ են դարձել, ոմանք դեռ գուցե հիմա էլ պետք են ինձ հենց այդպես չասված: Մնացած խոսքերն էլ ուղղակի անհետացել են, չկան: Ա՛յ, հեռվում, այնտեղ՛, միապաղաղ, միասին, խոնարհ տեսնում եմ չասված ու ամենակարևոր խոսքերս: Նրանք միասին են, որ չկորչեն, չկորցնեն միմյանց: Անկախ ինձնից ժպտում եմ նրանց, հոգու խուլ խորքում զղջում.

– Ներեցե՛ք ինձ, թողել եմ այստեղ` անցյալում, թողել եմ մենակ ու գլխիկոր: Բայց դուք պետք եք ինձ, անհրաժեշտ: Առանց ձեզ անցյալ չի լինի, այլ  դադարկ-սպիտակ ամայություն: Ամենաթանկ ու չասված բառե՛ր, գուցե մի օր հանեմ ձեզ այստեղից, տամ նրան, ում պետք եք, ով սպասում է ձեզ, սպասում, թե երբ ձեզ պետք է նվիրեմ նրան:

Fotor0909165941

Վերջին հայացքիս շարժումով կարծես հրաժեշտ տվեցի նրանց ու արթնացա: Վերջապե՛ս, ես եկա ներկա: Իսկ միգուցե ներկայումս էլ կան այն չասվածները, որոնք նետված են անցյալում: Խոսերը, որոնք դուրս չեն եկել այստեղից, որ հոգի են անվանում, ինձ ներում են : Չգիտեմ. իսկ ներու՞մ են նրանք, ում չեմ ասել դրանք…

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s