мысли. обо. всем/ T H O U G H T S

Ապրե՛մ ու Ապրեցնե՛մ քեզ ~


x1aXdp78v7E

Նորից գտնեմ,

Նորից սկսեմ գնահատել,

Նորից …

Երևի կրկին, քան նորից :

Չարձակեմ, հպարտանամ…

Սիրեմ, գրկեմ…

Տխրեցնեմ, անտեսեմ…

Հետո զղջամ :

Ուրախացնեմ ու ներվե՛մ,

Կոպտե՛մ, բայց չհեռանամ :

Չօտարանամ, սիրվեմ,

Սիրեմ, սեր տամ …

2DT7Q4K00h4

Լռեմ, ջղայնանամ…

Մտածեմ,վիրավորեմ…

Հանդարտվեմ, ներեմ, համակերպվեմ…

Ու չմոռանամ սիրել…

Հանդուրժեմ, ժպտամ, հիմարացնե՛մ…

Հիմարանամ, զարմանամ…

Կատակեմ, ժպտեցնեմ …

Ու չմոռանամ սիրել…

Նորից Գտնեմ, չարձակեմ, գնահատեմ….

Գիտակցեմ, բայց արհամարհեմ…

Խոստովանեմ, հասկանամ`

Սիրում եմ….

Զգամ, էլի ու էլի խոստովանեմ…

Սիրահարվեմ, ընդունեմ, ամաչեմ…

Երջանկացնեմ :

Կռվեմ, մենանամ, մոռացվեմ…

Հետո կրկին  երջանկացվեմ :

Խենթանամ, խենթացնեմ…

Հիանամ, սպասեմ, ապրեմ…

Ու ապրեցնե՛մ…

Ապրեցնեմ քեզ :

Զգամ, ջերմանամ քեզնով :

Երջանիկ լինեմ ու դարձնեմ :

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s