мысли. обо. всем/ T H O U G H T S

Երբ արևը վրադ է ընկնում, նոր ես նկատում նրան…


Ձնոտ  փետրվարյան արևը հանկարծ ընկավ վրաս, շատ աննշույլ ձևով նկատել տվեց իրեն: Ես մի քանի վայրկյան քարանալուց հետո հասկացա, որ դա այն նույնն արևն է, որին ես այնքան եմ սիրում…Ես մի պահ չհավատացի, բայց նա դուրս էր եկել, և ես այն պահին նկատեցի նրան, երբ զարմանալիորեն ստիպեց ինձ փակել աչքերս….Ես նկատեցի նրան, երբ ընկավ դեմքիս, ու ընդամենը րոպեներ ջերմացրեց…Իմաց տվեց` ”Ես գալիս եմ”  ~

UqTWpHWcKnw

Սովորաբար մարդիկ նկատում են այն, ինչ գալիս ու ոսկորին է հասնում: Վերջապես` շատ ուշ, նկատում են այն, ինչ ամբողջ ժամանակ նրանց քթի տակից չի բացակայել: Արևն էլ…Երբ չնկնի դեմքիդ` խանգարելով քեզ նայել,աչքերդ բացել…դու հենց այդ ժամանակ կնկատես,որ գլխիդ վերևում ջերմ ինչ-որ բան կա….Երբ կորուստը չգա ու չճզմի հոգիդ,ու երբ չզգաս որևէ մեկի անթույլատրելի  բացակայությունը, դու չես հասկանա ու նկատի նրան,ով տառապում է այդ ցավից: Դու չես նկատի նրան, ով կարոտում է ինչ որ մեկին ու իր ներկայությունը զգացնել չի տալիս քեզ: Մինչդեռ, երբ օրերից մի օր դու սկսես կարոտել,տխրել..վերջապես կնկատես նրան, կդարձնես քեզ ընկեր…երբ առաջ նրան չէիր նկատում: 

VnDmoaehIU0

Ինչու՞ է այսպես…

Ով  կարող է ասել` ով,դուք մարդկություն…Մարդի՟կ, դուք կարող եք պատասխանել, բայց խուսափում եք: Դե իհարկե…Ինձ թվում է, երջանկությունը ամեն դեպքում լինելով լավ ու ցանկալի բան բոլորի կողմից, ունի մեկ ու շատ մեծ թերություն: Դա այն է,որ նա աչքերդ փակում է տանջվողների ու կոտրվածների առաջ` համենայն դեպս մարդկության մեծ մասի մոտ այդպես է : Երջանկությունը ընտրություն է դնում մարդկանց մեծ մասի առաջ`  ”Կամ ինձ ես նկատում միայն, կամ գնա ու տառապյալների հետ միասին տխուր նստիր”….Բնական է,մարդիկ ընտրում են` նկատել միայն երջանկությունն ու լինել երջանիկ…..

Գուցե մտածե՞նք……….

Advertisements

2 thoughts on “Երբ արևը վրադ է ընկնում, նոր ես նկատում նրան…

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s