мысли. обо. всем/ T H O U G H T S

Ես փշաքաղվում եմ, իսկ նա`ժպտում


 2

Պաղպաղակի համեղ գնդիկները հալվում են մարգարտե զամբյուղի վրա: Կորցնելով անհատական գույնը` խառնվում են բաց դարչնագույնի հետ: Նա ուտում է թեյի գտալով` ժամանակ առ ժամանակ այն թողնելով ատամների արանքում:  Մտքերով լքում է այդ սրճարանը` բացված դեպի Բոսֆորը: Մեկնում է այնտեղ, որտեղ ազատ է իր ազատությունը: Մաքուր կանացի ազատություն.  «Երազում եմ  դառնալ ճայ, ճախրել ոսկե թևերով, ուտել ձկներ, ինքս որոշել` ուր և ում հետ թռչել» … Նա խոսում է իր մասին, բայց` բարձրաձայն: Մետաքսե ձայնը, նոսր թարթիչները, մխացող ծխախոտը մատների արանքում.  «Հեյ, ճա՛յ, հալվում է պաղպաղակդ»:

859ffebcb0e2dbc102381d9d87d20841_large

Իմ ձայնից նա դողում է, հետո ճախրող հայացքով նայում վրաս: Թափանցում է աչքերիս խորքը: Փշաքաղվում եմ:  Իսկ նա ժպտում է: Հանգցրեց ծխախոտը մոխրամանի մեջ. «Կարո ՞ղ եմ հարցնել»: Մատուցողը տաք թեյ է բերում: Տաք-քաղցրահամ բույրը խառնվում է պաղպաղակի երանգներին: Իմ վատ սովորություններից մեկը` տաքը սառի ետևից: «Ներիր…»: Նա նորից վերադառնում է ճային. «Նվիրիր ինձ …» : Լռում է, ծխում:. «Ի ՞ նչ նվիրեմ…»:  Աչքերի դիմաց ոսկերչական խանութների ցուցափեղկերն են, թանկարժեք խանութ-սրահները: Սիրահարվածության առաջին 48 ժամը տղամարդը կասկածում է կնոջը: Ենթագիտակցական մակարդակ: Հիասթափության վախ. «Ինձ հույս նվիրիր…» `ասաց հանկարծակի վայր դնելով ծխախոտը: Ծիծաղեց: Վեր կացավ, սեղանի վրայով թռչեց: Համբուրեց քիթս. «Դե, կնվիրե ՞ ս, ագահություն մի՛ արա…»: «Կնվիրեմ»: Այդ պահին զանգահարեց նրա հեռախոսը: Նա անընդհատ զանգում էր, երբ մենք միասին էինք: Հաճախ մեզ սպասում են այնտեղ, որտեղ մենք վերադառնալ չենք ցանկանում: Ինչու ՞ չնետեցի նրա հեռախոսը Բոսֆորի ջրերի մեջ: Հեռախոսները մեզ խանգարում են առաջ շարժվել…

large

Նա հագնում էր ծովի կապույտ և  հագեցած դեղին գույնի զգեստներ: Դրանով արտահայտում էր իր զգացմունքը` ծովի և արևի հանդեպ. «Երբ ցանկանում եմ մտովի հեռանալ ամեն ինչից, խորասուզվում եմ Բոսֆորի ջրերի մեջ: Տաք ծովի ջուրը` ամառային արևով ջերմացած…Այդ պատճառով էլ ամեն ամառ գալիս եմ այստեղ: Այստեղ ինձ պետք չէ սուզվել. ես կարող եմ լողալ մակերևույթին»:

Ապրում է իր կյանքով. «Ես ասում եմ` «սիրում եմ» նրան, ով չի սիրում ինձ: Մի՞թե ամենամեծ դժբախտությունը չէ…»: Կյանքի մասին չի խոսում ներկա ժամանակով: Մի քանի խոսք ու միանգամից փոխում է թեման.

«Մոսկվայում ցուրտ է, միշտ …»:

tumblr_lvfgdfSW8u1qkubsio1_500_large

Մենք երբեք չէինք քննարկում վաղը: Ոչ մի պլան, ոչ մի միտք: Սերը սովորաբար գործ է ունենում ապագայի հետ: Հաճախ նա մնում է անցյալում կամ ուղևորվում ապագա: Իսկ եթե սերը շարունակվում է ապագայում, ապա այդ սիրո կրողները բախտավոր են:

______

Эльчин Сафарли ` « Я вернусь…»`

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s