мысли. обо. всем/ T H O U G H T S

Կանգնեցրու՛ ժամանակը …


3

Ծանոթանալով իմ խոհանոցի հետ`  սիրեց ինձ. «Կանայք լուռ են բացահայտում տղամարդկանց բնավորությունը` չտալով հարցեր: Նայում են, լսում ու զգում: Գործում ենք առանց խոսքի…»: Նա պնդում է, որ տղամարդու խոհանոցը պատմում է նրա բնավորության մասին. «Եթե նրա խոհանոցը մաքուր է, ապա նա կարիք ունի տնային ջերմ միջավայրի, չնայած, որ միշտ ժխտում է դա: Այդպիսի համառի համար պետք է պատրաստել համեղ կերակուրներ, բայց դրա հետ մեկ տեղ` չհոգնեցնել ուշադրությամբ …. Եթե խոհանոցը անփույթ վիճակում է, ապա այդ տղամարդն ունի բարդ բնավորություն: Այդպիսինների հետ պետք է զգուշորեն հարմարվել… Քո խոհանոցը «կենդանի » է: Նրանում կյանք կա: Դա նշանակում է` քեզ հետ հետաքրքիր է, բայց ոչ` հեշտ:»

tumblr_mkd9gep75m1ro46rko1_500_large

Ասում եմ, որ չեմ հավատում նման ընդհանրացումներին: Նա լռում ու դուրս է ցատկում մահճակալից: Հպարտ կեցվածք, փխրուն ուսեր, զգայուն ողնաշար: Սպի` ականջի անկյունում: Կարճ եղունքներ…Օգնում եմ նրան բարձրանալ, հետո նորից վերադառնում եմ մահճակալս: Գրեթե չի օգտվում դեկորատիվ կոսմետիկայից, օծանելիքից : Այնպիսին է, ինչպիսին կա: Առանց ավելորդ գեղեցկության, առանց ձևական կանացիության:

Նա համբուրում է ծնոտս. «Ասա, որ ինձ չես սիրում: Վանիր ինձ քեզանից…»: Սեղմում եմ նրան ինձ, շշնջում ականջին. «Ես սիրում եմ քեզ, լսու ՞մ  ես…Դու չես լքի ինձ»: Նա փակում է աչքերը: Արցունքները հոսում են: Սերը կապված է սրտերի հետ: Մեզ մոտ այդպե ՞ ս է…Երբ չկա ճանապարհ` ոչ առաջ, ոչ` հետ: Կա միայն այն տեղը, որտեղ կանգնած ես ու չես կարող շարժվել:

tumblr_mccumiOyr21qizaoto1_500_large

Նստում է պատշգամբին: Սուրճ եմ բերում. «Bonjour tristesse (Ողջու~յն տխրություն) »: Նուրբ  վերցնում է բաժակը:  Միասին սրճում ենք: Բացում է պատուհանը, շնչում թարմ օդը. «Ողջույն Բոսֆո՛ր»: Ձեռքով է անում հայտնի նեղուցին` գրավելով ներքևում անցնող-գնացողների ուշադրությունը: Կիսամերկ աղջիկը` վեցերորդ հարկից: Ես ծիծաղում եմ` զարմանալով ինքս ինձ վրա: Ժամանակակից աշխարհի ձեռքբերումները ինձ վրա այնքան էլ քիչ ազդեցություն չունեն: Բայց նրա կողքին ` չգիտես ինչու ես փոխվում եմ` քամու ուղղության նման: Ուժեղ ազդեցություն, թե ՞ մեծ սեր…

09_large

Ավելացնում է սուրճը…Նորից մտածում: Հետո նայում պատից կախված ժամացույցին. «Սոսինձ տուր ինձ: Ուզում կպցնել ժամացույցի սլաքները:». «Ինչու ՞ …»: Լռում է… «Բացատրի՛ր` ինչու ՞»: Նա հանկարծ սուրճի բաժակը նետում է ժամացույցի ուղղությամբ: Արտասվում է: «Կանգնեցրու՛ այն, ժամանակը կանգնեցրու՛»: Գրկում եմ նրան: «Լավ, լավ: Լաց մի՛ եղիր»:

Մինչև բաժանումը ժամանակը վազում է, դրանից հետո` դանդաղում:

______

                               Эльчин Сафарли ` « Я вернусь…»` թարգամությունը ` Ծովինար Սիմոնյանի

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s